Սերժ Սարգսյանը մերժել է Միհրան Պողոսյանին

- in Մամուլ
232
Mihran Poghosyan

«Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ  ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր  Միհրան Պողոսյանը  ցանկություն է հայտնել  լինել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը  մերժել է՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալն ու  ըստ այդմ՝ նրա վարկաբեկված լինելը:

Թերթը երեկ այս կապակցությամբ  մեկնաբանություններ ստանալու  համար դիմել է  Պողոսյանին։ Սկզբում նա հերքել է լուրը. «Չի եղել  նման բան», բայց հետո  անուղղակի  հաստատել է՝ ասելով. «Հանձնաժողովի նախագահ լինելու խնդիրը  քննարկվել է կուսակցությունում, եւ ինձ համար, իմ ցանկություններից շատ  ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը։ Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20