Սյունիքում բախվել են ՊՆ ծառայողների մեքենաները. կա 8 վիրավոր, այդ թվում փոքրիկ երեխաներ

- in Սոցիալական
119
vtar

Սյունիքի մարզում, մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21013» մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի (վարորդ 35-ամյա Նվեր Մ.) և Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի (վարորդ 27-ամյա Հարություն Ս.) ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդներից Նվեր Մ.-ն և երկու ավտոմեքենաների ուղևորներ՝ 4-ամյա Արմինե Մ.-ն, 9-ամյա Ալվարդ Մ.-ն, 23-ամյա Ռոզա Ս.-ն, 78-ամյա Ֆրիդրիխ Մ.-ն, 45-ամյա Լաուրա Դ.-ն, 33-ամյա Սոֆի Ի.-ն և 46-ամյա Էդիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տվյալներով, վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված Էդիկ Գ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20