Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը ձգում մանդատներ վերցնել – չվերցնելու հարցը

Zaruhi Postanjyan

ԵԾ-ում կարծում են, որ հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ է, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվում, և տուժածին չի այցելում ոստիկանը, պարզելու համար թե, ինչ պայմաններում է նա տուժել:

Պարզվում է, դա պատահել է <Երկիր Ծիրանի> կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի հետ:

Դա <Երկիր Ծիրանի>-ում որակում են՝ անբացատրելի, աններելի և կողմնակալ քայլ՝ ՀՀ ոստիկանի կողմից:

Իսկ ինչպե՞ս են իրեն զգում Զարուհի Փոստանջյանն ու դուստրը:

Պարզվում է, տիկին Փոստանջյանի ձախ ուսն ամբողջովին կապտած և ուռած է, նախաբազկի շրջանում սալջարդ ունի և գտնվում է Արմենիա ԲԿ բուժանձնակազմի հսկողության ներքո:

<Երկիր Ծիրան>-ի անդամները գրություններ են ուղարկել ՀՔԾ, դատախազություն, ոստիկանություն և ՄԻՊ-ին, իսկ առաջիկա օրերին՝ Զարուհի Փոստանջյանի առողջանալուն պես, ժողով կհրավիրեն և կքննարկեն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում 5 ավագանիների իրենց մանդատները վերցնել – չվերցնելու հարցը:

Իրականում ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը ձգձգում Երևանի ավագանու 5 մանդատները վերցնել – չվերցնելու հարցը: Թերևս նա մնացել է իր իսկ խոսքերի ծանրության բեռի տակ, երբ ԵԼՔ-ին քննադատում էր խորհրդարանական նույնքան կեղծված ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորական մանդատները վերցնելու և ընտրույթունների լեգիտիմության հարցում ու հիմա իրեն ժամանակ է պետք զոհի կարգավիճակում ձգձգելու, մինչև տեսնի ինչն ինչից հետո է: Կամ գուցե սպասում է Սերժ Սարգսյանի Կատարից վերադարձի՞ն …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20