Ֆլինին նախազգուշացրել են Ռուսաստանի դեսպանի հետ կապի վտանգավորության մասին

- in Միջազգային
124
us-russia

Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդատու Մայքլ Ֆլինին նախազգուշացրել են Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ կապերի վտանգավորության մասին, հայտնում է Washington Post-ը` հղում անելով մի շարք պաշտոնյաների:

Պաշտոնյաների խոսքերով` Ֆլինը նախազգուշացվել է դեռևս Կիսլյակի հետ հեռախոսազրույց ունենալուց մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ նրան հայտնել են, որ դեսպանի խոսակցություններին հետևում է ամերիկյան հետախուզությունը:

Ավելի վաղ Մայքլ Ֆլինը հայտնել է, որ պատրաստ է ՀԴԲ-ին և հետաքննությանը մասնակցող սենատորներին և կոնգրեսմեններին ցուցմունք տալ ամերիկյան ընտրությունների վրա «ռուսական ազդեցության» վերաբերյալ` իրեն անձեռնամխելիություն տրամադրելու և քրեական հետապնդումից հրաժարվելու դիմաց:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20