20/04/2024

Էջմիածնում ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է՝ վնասելով կից շենքի պատուհաններն ու այլ մեքենաներ․ Լուսանկարներ

Մարտի 8-ին՝ ժամը 06:48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Возможно, это изображение 2 человека и огонь

Ըստ նախնական տվյալների՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Возможно, это изображение 3 человека и автомобиль

Возможно, это изображение 2 человека и скорая помощь