Θ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել Կրիվոյ Ռոգում ունեցած նրա ելույթի ժամանակ

- in Տեսանյութեր
72
Saakashvili

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ նրա ունեցած ելույթի ժամանակ:

Հունիսի 19-ին այս մասին հայտնել Է տեղական «Դնեպր.24» կայքը: «Հունիսի 18-ին Միխեիլ (Սահակաշվիլին) ժամանել Է Կրիվոյ Ռոգ քաղաք:

Հակաահաբեկչական գործողության (Կիեւում այսպես են կոչում Դոնբասում իրականացվող ուժային գործողությունը – ծանոթ. ՏԱՍՍ) զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Սահակաշվիլին ճառով դիմել Է քաղաքի բնակիչներին: Բոցաշունչ ճառն ընդհատել Է ձվերով եւ «զելյոնկայով» «գնդակոծումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել Է հրատարակությունը, Օդեսայի նախկին նահանգապետի վրա հարձակված խուլիգանին անմիջապես բռնել են եւ տարել ոստիկանության բաժանմունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: