Ավագանու ԵԾ խմբակցության անդամներն այսօր կհակադարձեն Փոստանջյանին. armtimes.com

- in Մամուլ
68
Zaruhi Postanjyan

Երեւանի ավագանու ԵԾ խմբակցությունը երեկ նիստ է անցկացրել եւ անվստահություն է հայտնել խմբակցության անդամներ Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին:

«Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը», – ասված է ԵԾ խմբակցության հայտարարությունում:

– Պարոն Պետրոսյան, կարծում եմ՝ ծանոթ եք խմբակցության հայտարարությանը

– Մենք հայտարարությամբ հանդես կգանք, եւ կարձագանքենք այդ հայտարարությանը:

– Դուք ովքե՞ր:

– Ես եւ Մնացական Պարակշիեւը:

– Ես ուզում եմ իմանալ, թե դուք մասնակցե՞լ եք խմբակցության նիստին, որտեղ ձեր մասով որոշում է կայացվել:

– Երեկվա նիստին մենք չենք մասնակցել:

– Պատճառը ո՞րն է եղել:

– Ես չեմ կարող իրենց փոխարեն մեկնաբանել:

– Չեն հրավիրե՞լ նիստին, թե դուք հրավիրվել եք, բայց չեք մասնակցել:

– Հարգելի լրագրող, ես ձեզ ասեցի արդեն, որ մենք մի փոքր ուշ հայտարարություն կտարածենք, որտեղ այն տեղեկությունների հիման վրա, որը մենք ունենք,  բացատրություններ կտանք, կարծում եմ՝ դա բավարար կլինի:

– Անկախ այն հանգամանքից, թե ինչպես կարձագանքեք Փոստանջյանին, ուզում եմ իմանալ՝ ավագանու անդամությունը դադարեցնելո՞ւ եք, թե՞ ոչ:

– Մեր հայտարարության մեջ եւս մենք այդ մասին կխոսենք, ես ձեզ հորդորում եմ մի քիչ համբերատար լինել, եւ ձեր հարցերի պատասխանը դուք կստանաք:

– Այսօ՞ր կլինի ձեր հայտարարությունը:

– Այս, այսօր լինելու է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում