ԵԾ-ն, պարզվում է, մի շարք թերություններից բացի, նաև՝ տոտալիտար կուսակցություն է: Այդ մասին ԵԾ-ականները բացահայտել են այսօր:

Շատ քիչ է, որ մամուլի ասուլիս են հրավիրել՝ առանց բոսսի՝ Զարուհի Փոստանջյանի, փոխարենը՝ երկու կանայք խոսում էին բացառությամբ Զարուհի Փոստանջյանի բառերով և՝ ինչպես խորհրդային տոտալիտար կառավարման տարիներին, ու հետխորհրդային՝ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պես, հղում անելով Զարուհի Փոստանջյանին:

Պարզվում է, ավագանու անդամ են դարձել բացառապես Զարուհի Փոստանջյանի ավանդի՝ հայտնի չէ որ, դրամային, թե՝ ղժղժան, ու ԵԾ ծրագրերի շնորհիվ: Եփած հնդկահավն էլ կծիծաղի, երբ նորաթուխ կուսակցությունում խոսում են ծրագրերի վրա հղում անելով, իբրև թե ընտրել են ըստ այդմ: Մենք քանիցս մանրամասնել ենք, թե ովքե՞ր են հրահանգված եղել քվե տալ ԵԾ-ին:

Առավել ուշագրավ է տոտալիտարության մեկ այլ ու գլխավոր դրսևորում, որ առկա է Զարուհի Փոստանջյանի ԵԾ-ականներում: Պարզվում է, Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևը անվսատահության են արժանացել, որովհետև Երևանի ավագանու նիստից առաջ պայմանավորվել են, թե ով ինչ հարց պետք է տա, ինչի մաիսն պետք է խոսի, սակայն Զարուհի Փոստանջյանի դասարանցի Մնացական Պարակշիևն ընդհանրապես չի խոսել, իսկ Հայկ Պետրոսյանը այլ թեմայով է հարց տվել: Դա, ուշադրություն, ԵԾ-ում համարում են դավաճանություն:

Տիպիկ Զարուհի Փոստանջյանական տոտալիտարիզմ, որովհետև նա՝ մեկ անգամ չէ, որ շեշտադրել ենք, ԵԾ-ն ստեղծել է, որ միայն ինքը խոսի, մյուսները գլուխները կախ համաձայնեն ու օվացիաներով ուղեկցեն այն: Հիմա տղաները չեն կատարել Զարուհի Փոստանջյանի հրահանգն ու օվացիա չեն դրսևորել Բրեժնևի, վա՜յ, կներեք, Զարուհի Փոստանջյանի հրահանգների հանդեպ ու նրա լռությունը խորապաշտությամբ չեն հարգել, հետևաբար՝ դարձել են դավաճաններ:

Զարուհի Փոստանջյանն, ով խորհրդարանում ու տարբեր հարթակներում խոսում էր մարդու իրավունքների պաշտպանության մասին, այսօր ինքն է դարձել դրանք առաջին հերթին ոտնահարողը:

Սա դեռ իրադարձությունների սկիզբն է: ԵԾ-ականները պատրաստվում են պլակատներով պիկետներ անցկացնել Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի, համապատասխանաբար՝ Կոմիտաս 3/51 և Օրբելի 47-40 հասցեներում: Եթե սխալվում ենք, ներողամիտ եղեք հասցեների հարցում, դրանք վերցված են նախանախընտրական շրջանում ԵԾ-ականից ստացված ֆայլից: Զարուհի Փոստանջյանն ավելի ծիծաղելի վիճակում չի կարող հայտնվել, քան այդժամ, թեև՝ չի բացառվում, որ նման քստմնելի վիճակում դնի իր կուսակիցներին, ինքն էլ՝ կողքից հըռհըռա:

Այս ամբողջ ԵԾ-ական պատմության պատճառն այն է, որ տղամարդիկ տղամարդ են գտնվել ու թքել են դիրիժոր Զարուհի Փոստանջյանի փայտիկին ու այլևս չեն ցանկանում տուրք տալ նրա էմոցիոնալ՝ խողովակից մտնող – առվից դուրս եկող, ելույթներին, մասնակցել անտաղանդ խմբերգերին, փոխարենն՝ իրենց ջանքերը ցանկանում են ներդնել հանուն Երևանի և երևանցու: Այդ ամենն, անշուշտ, աններելի է Զարուհի Փոստանջյանի համար, ո՞նց թե նա բան ասի ու չանե՞ն, դե զարկելը դու հիմի տես …

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.