ԵԾ-ում արդեն անվստահություն են հայտնում իրենց ավագանու անդամներին՝ ծախվե՞լ են

- in Հասարակություն
109
Zaruhi Postanjyan

Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցում էին խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու հարցերը: Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից և Մնացական Պարակշիևից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված և իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ:

Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը և որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը:

Ելնելով վերոգրյալից`«Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից:

Հերթը՝ մյուսներինն է …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20