Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի …

- in Կարծիք
87
Seyran Saroyan

Այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ինքը պայքարելու է իշխանափոխության համար, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի՝ ասաց. «Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ»:

Եթե Սեյրան Օհանյանն իրեն դիմի որպես մարտական ընկեր, կաջակցի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, կըլնի՞ ըտենց բան: Հո խայտառակ չենք»:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, թե  պետք է երկրում փոփոխություններ անել ու հեռացնել իշխանություններին, Սեյրան Սարոյանն այսպես ծաղրեց. «Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի: Երկրում հեղափոխություն անելու կարիք չկա …»:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ