Թեհրանի ահաբեկիչներն Իրան են անցել Հայաստանի տարածքով. ASİMDER-ի ղեկավար

- in Կարծիք
146
Iran

Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները սկանդալային տեղեկություն են տարածել՝ հղում անելով Թուրքիայում գործող հայտնի «Հայերի անհիմն հավակնությունների դեմ պայքարող միջազգային հանրություն» կազմակերպության (ASİMDER) առաջնորդ Գյուքսել Գյուլբեյի հայտարարությանը, թե Թեհրանի ահաբեկչություններն իրագործողները Իրան են անցել Հայաստանի տարածքով:

Գյուլբեյը նաև հայտարարել է, որ իր տարածաշրջանային աղբյուրներն իրեն հայտնել են, թե Հայաստանը Արցախում ահաբեկիչների ուսումնամարզական ճամբարներ է բացել, որտեղ մարզվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի զինյալները: Ավելին հեռուն գնալով՝ նա մանրամասնել է, թե ՀՀ իշխանությունները նրանց ինքնաթիռներով Սիրիայից Արցախ են հասցնում:

«Սիրիայից դուրս բերվող սիրիահայերի մեջ կարող են լինել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ: Ամիսներ առաջ Հայաստան ժամանած այդ մարդիկ կարող են առանց որևէ խնդրի հատել Իրանի սահմանը, և հենց նրանք էլ իրականացրել են Թեհրանի ահաբեկչությունները:

Իրանը նշանառության տակ է հայտնվել, քանի որ Թուրքիայի հետ օգնում է Կատարին»,- ասել է Գյուլբեյը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20