Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի SAS-ի Արտակը

- in Պնակալեզներ
212
artak Sargsyan SAS

«ՍԱՍ»-ի Արտակը, նույն ինքը՝ պատգամավոր Արտակ Սարգսյանն ունի երկու բնակարան, ոչ բնակելի մեկ տարածք, ինչպես նաև երկու ավտոմեքենա՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I (2008թ) և MERCEDES-BENZ S550 (2010թ․) մոդելների։

iravaban.net-ի փոխանցմամբ՝ նոր հայտարարագրում, որը պարոն Սարգսյանը ներկայացրել է հունիսի 12-ին, նա 4 կետով բաժնեմաս ու բաժնետոմսեր է լրացրել։ Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա սկզբին ներկայացրած հայտարարագրի՝ նա 50 տոկոս բաժնեմաս ունի «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում, նույնքան բաժնետոմս «ՍԱՍ հոլդինգ», «Միրնա» ԲԲԸ-ներում և մեկ այլ ընկերությունում։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները, ըստ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 961 մլն 867 հազար դրամ և 99,8 հազար դոլար, մինչդեռ փետրվարին նա ունեցել է 995 մլն դրամ և 119 հազար դոլար։

Գործարար պատգամավորի եկամուտների չնչին տոկոսն է գոյացել ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ 245 հազար դրամը, փոխարենը, նա փոխառություններից ստացել է ավելի քան 3 հազար դոլար, 20 հազար եվրո, 2,8 մլն դրամ։

Պատգամավորի կինն ունի 1,9 մլն դրամ ու 388 հազար դոլար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20