Sasna Crer

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը կրկին ձգձգվում է. կրկին փաստաբաններին խուզարկելու փորձ է կատարվել։

Դատական նիստը, որը նախատեսված էր ժամը 11։00-ին, դեռ չի մեկնարկել։

Դահլիճում ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների ու ամբաստանյալների միջև։ Ապակեպատ դահլիճից ներս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան էր խոսում ոստիկանության ծառայողների հետ, ինչը վերածվեց վիճաբանության։ Նրան հեռացրին նիստերի դահլիճից, ինչին հաջորդեց նաև ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի մասնակցությամբ վեճը, նրան ևս հեռացրին նիստերի դահլիճից, այնուհետև հեռացվեց նաև Մխիթար Ավետիսյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.