Ծեծի ձայներ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին դատարանի դահլիճից հեռացնելուց հետո

- in Իրավունք
cec

Մինչ «Սասնա ծռերի» դատական նիստի մեկնարկը, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Սասնա ծռերի գործով ամբաստանյալների միջև։

Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրին Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։ Թեժ իրավիճակ է նաև հարազատների շրջանում։

Ավելի ուշ պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վիճաբանությունն  սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալն իրեն ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացելէ  քաշքշուկը։

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։ Այս պահին Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում չէ, դատական նիստն սկսված չէ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments