Հակված չեմ կադրային ջարդին. մարդիկ իրենց կամքով են ազատվել աշխատանքից

- in Մամուլ
158
Ator

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Մեր տեղեկություններով` Ձեր աշխատանքի անցնելուց հետո թաղապետարանի մեծ թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից», այսօր նորընտիր ավագանու առաջին նիստից հետո հարց ուղղեցինք Էրեբունու նորընտիր թաղապետ Դավիթ Գրիգորյանին:

Ի պատասխան նա նշեց. «Այո աշխատանքից ազատվողներ եղել են, սակայն իրենք ազատման դիմումներ են գրել հենց իմ գալու հաջորդ օրը»: Կարելի՞ Է ենթադրել, որ դրանք եղել են Մհեր Սեդրակյանի թիմից և հենց նրա ցուցումով են ազատվել զբաղեցրած պաշտոններից»: «Ես ենթադրություններ չեմ անում, ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքից ազատվողներից որևէ մեկը ինձ հետ ոչ մի օր չի աշխատել»: «Մենք տեղեկություններ ունենք նաև, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դուք մանկապարտեզների տնօրեններին ցուցումներ էիք տալիս ընտրել Ձեր նախընտրած թեկնածուին, իսկ ով չի կատարել Ձեր հրահանգը ազատվել է աշխատանքից» «ՉԻ» հարցադրմանը Դավիթ Գրիգորյանը պատասխանեց. «Իմ թաղապետ նշանակվելուց հետո երեք տնօրեն է ազատվել աշխատանքից, սակայն նրանցից որևէ մեկին ես չեմ ասել, որ ազատվի աշխատանքից: Ես հակված չեմ կադրային ջարդ երևույթին, իրականում Ձեր նշած մարդիկ բոլորն էլ ազատվել են առանց իմ հետ որևէ քննարկման, իրենց կամքով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20