Մշակույթի նախարարն ուզում է, որ Հայաստանի հիմնը փոխվի

- in Մամուլ
143
armen-amiryan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին:

«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:

Ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին: «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում»,- արձագանքեց Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած Արմեն Ամիրյանը:

Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես կուզեի, որ լիներ»:

Հայաստանի ազգային օրհներգ «Մեր հայրենիք»-ը «Քեզ համար, Հայաստան»-ով (ֆր. Pour toi Arménie) փոխարինելու հավանականության մասին խոսել է Շառլ Ազնավուրը:

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- ասել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալված շանսոնյեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20