Շեֆը հրահանգեց թանկացնել տրանսպորտը

- in Մամուլ
serzh-sargsyan

Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ ելույթ է ունեցել: Մասնավորապես` հայտարարել է, թե «դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես, որովհետեւ Անդրանիկ Մարգարյանի որդին ես…

Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի օրը դու երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երեւանին եւ երեւանցիներին» եւ այլն: Մի խոսքով` Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը Տարոն Մարգարյանը նվեր է ստանում, որովհետեւ Անդրանիկ Մարգարյանի որդին է, ու հիշեցրեց, որ իրենք նրանից լուրջ ակնկալիքներ ունեն: Բայց ավելի ուշագրավ էր Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը նվիրված էր Երեւանի խնդիրներին: Սերժ Սարգսյանն առանձնացրեց հատկապես երկու խնդիր` տրանսպորտն ու վերելակները, եւ հայտարարեց, թե «որեւէ խնդիր լուծելու համար նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը»:

Իսկ ի՞նչ է հուշում միջազգային փորձը, ինչպե՞ս են լուծվում տրանսպորտի եւ բազմաբնակարան շենքերի վերելակների հարցերը զարգացած երկրների մայրաքաղաքներում: Շատ պարզ: Զարգացած երկրների մայրաքաղաքներում եւ մեգապոլիսներում տրանսպորտի ուղեվարձը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Երեւանում, եւ դրա շնորհիվ հարցերը հեշտությամբ կարգավորվում են: Նույնն էլ վերելակների դեպքում է` գույքահարկը շատ ավելի բարձր է, քան Երեւանում, եւ դրա հաշվին վերելակների պրոբլեմը լուծվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20