Սերժ Սարգսյանի գործուղումները պետության համար արժեցել է 663 մլն․ դրամ

- in Պաշտոնական
Armen Gevorgyan

Նախորդ տարվա պետական բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին գործուղումների համար հատկացվել է 579 միլիոն դրամ, սակայն տարվա ընթացքում կատարվել են վերաբաշխումներ, ինչի արդյունքում գործողումներին հատկացված գումարը կազմել է 663 միլիոն դրամ:

Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Նախորդ տարի 18 պաշտոնական այց է կատարվել, ինչի համար աշխատակազմին 579 մլն դրամ է հատկացվել։ Սակայն ընթացքում վերաբաշխումներ են տեղի ունեցել, և տարվա վերջում գործուղումներին հատկացված գումարը կազմել է 663 մլն դրամ։ Ինչ վերաբերում է մեկ գործուղման համար ծախսվող գումարին, ապա գուցե ֆինանսների նախարարությանն առաջարկենք նաև նման հաշվարկ անի, քանի որ մենք չունենք նման տվյալներ»,-ասաց Գևորգյանը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նման հաշվարկ գոյություն ունի՝ կա հստակ գումար, որի սահմաններում էլ պետք է անցկացվեն գործուղումները։