Սիրիահայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը հրատարակել է «Սիրիական օրագիր» գիրքը, որը հայերենով պատմում է գրոհայինների կողմից Հալեպի օկուպացման տարիներին բնակիչների տառապանքների մասին։

«Ես գրել եմ ինձ շրջապատող իրականության մասին քաղաքում պատերազմի առաջին օրվանից, աշխարհը պետք է իմանա այն անասելի ցավի մասին, որը վերապրել են շարքային սիրիացիները, երբ ահաբեկիչները մտել են Հալեպ»,-ասել է Մինասյան-Միսկարյանը։

Մահը բառացիորեն եղել է հեղինակից 2 քայլ հեռու. մի անգամ Հալեպի հայկական թաղամասում գտնվող իր բնակարանում արկ է ներթափանցել։

200 էջանոց գիրքը հրատարակվել է Լիբանանում՝ 700 օրինակ տպաքանակով։

Հայ գրողը նշել է, որ Հալեպի բնակիչները երախտապարտ են Սիրիայում ռուսական խմբի զինծառայողներին՝ քաղաքի ազատագրման գործում նրանց անգնահատելի ներդրման համար՝ հավելելով, որ իր հաջորդ գիրքը կլինի քաղաքի վերականգնման մասին։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.