Վերջին ժամանակներս սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հուսադրող պահեր են հայտնվել

- in Կարծիք
73
putin

Սիրիայի իրադրության կարգավորման գործում հուսադրող պահեր են հայտնվել, հնարավորություն կա ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

«Վերջին ժամանակներս սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հուսադրող պահեր են հայտնվել, դա ուղղակիորեն կապված Է Աստանայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ մի շարք կանոնավոր միջազգային հանդիպումների գործարկման հետ:

Դրանց կարեւորագույն ձեռքբերումը կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության միջեւ կրակի դադարեցման եւ Սիրիայում ապաԷսկալացման գոտիների ստեղծման շուրջ պայմանավորվածություններն են: Այժմ դրա հիման վրա իրական շանս Է հայտնվել՝ ամրապնդել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը եւ ազդակ հաղորդել Ժնեւում միջսիրիական բանակցությունների գործընթացին»,- ասել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: