Տոներ, հիշատակման օրեր, ծնունդներ, պատմության այս օրը

- in Հասարակություն
astx

Տարվա 170-րդ օրն է, 25-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 195 օր: 1-ին արևային օր, արևածագ՝ 4։25, արևամուտ՝ 20։47, օրվա տևողությունը՝ 16 ժամ 22 րոպե։ 25-րդ լուսնային օր` 1:39 14:43, Լուսինը Խոյում է՝ 20:53, Վերջին քառորդ՝ 14:34:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը

Տոներ, հիշատակման օրեր.

Մոտոցիկլիստի համաշխարհային օրը

Ծնունդներ.

1962 – Փոլա Աբդուլ, ամերիկացի երգչուհի, պարուհի

1953 – Քեն Դավիդյան, ամերի­կահայ դերասան

1948 – Խաչատուր Ազիզյան, նկարիչ

1947 – Սալման Ռուշդի, անգլիացի գրող հնդկական ծագումով

1945 – Ռադովան Կարաջիչ, սերբ քաղաքական գործիչ

1936 – Ռուդոլֆ Մուրադյան, ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

1906 – Էռնստ Բորիս Չեյն, անգլիացի բիոքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր

1623 – Բլեզ Պասկալ, ֆրանսիացի մաթեմատիկոս

Պատմության այս օրը.

2009 – ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։

2006 – Թողարկվեց Rome: Total War: Alexander համակարգչային խաղը:

2002 – Ճանապարհորդ Սթիվ Ֆոսսեթը սկսեց աշխարհում առաջին, առանց վայրէջք կատարելու ճանապարհորդությունը օդապարիկով:

1991 – Ավարտվեց խորհրդային զորքերի դուրս բերումը Հուն­գա­րիա­յից։

1953 – ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով մահապատժի ենթարկվեցին Յուլիուս և Էթել Ռոզենբերգ ամուսինները:

1920 – Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

1862 – ԱՄՆ ամբողջ տարածքում արգելվեց ստրուկ պահելը։

1846 – Նյու Ջերսիում (ԱՄՆ) տեղի ունեցավ բեյսբոլի աշխարհում առաջին մրցախաղը։

1829 – Սըր Ռոբերտ Փիլը հիմնեց լոնդոնյան ոստիկանությունը։

1807 – 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակին։

1097 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։

979 – Տեղի ունեցավ Պանկալիայի ճակատամարտը՝ Սատրապական Հայաստանի XII ապստամբության նշանավոր ճակատամարտերից մեկը։

Related image

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20