Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Ամենագոլդը» Սերժ Սարգսյանինն է. Sut.am

- in Մամուլ
154
Andznagir

Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունները շատ զանազան են՝ թանկարժեք տներ, մեքենաներ, մեքենայի գնին և մակնիշին համարժեք պետ․ համարանիշներ և այլն։ Որոշները նույնիսկ իրենց առանձնատան հասցեն են փոփոխում, այն ավելի «գոլդ» դարձնելու համար։

Պարզվում է, պաշտոնյաների թվերի հանդեպ սերը չի սահմանափակվում միայն ավտոմեքենայի համարանիշերով և տան հասցեներով։ Շատերի համար անձնագրային համարը ևս կարևոր է։

ԿԸՀ կայքից պարզեցինք, «ամենագոլդը» իհարկե Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է՝ AF 0555555: Նրանից հետո ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ AK0444440։

Պակաս գրավիչ չեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անձը հաստատող փասթաթղթերի համարները՝ AK 0200020 և AM 0477777։

Ազգային Ժողովի պատգամավորների մեջ ևս կան «գոլդ» համարների սիրահարներ։

Հանրապետական կուսակցություն՝

Արմեն Աշոտյան՝ AK0322322,

Մանվել Գրիգորյան՝ AK0550045 (համընկնում է իր մեքենայի համարներ հետ),

Գևորգ Կոստանյան՝ AN0707777,

Արման Սաղաթելյան՝ AK0488000,

Արայիկ Գրիգորյան՝ AH0299099,

Ֆելիքս Ցոլակյան՝ AK0555558,

Արփինե Հովհաննիսյան (ID քարտ)՝ 003224466,

Շուշան Պետրոսյան՝ AM0522000,

Լևոն Մարտիրոսյան՝ AM0400044,

Ռաֆիկ Գրիգորյան՝ AP0666555,

Արամ Հարությունյան՝ AK0690009,

Ծառուկյան դաշինք՝

Գագիկ Ծառուկյան՝ BA1048888,

Արգամ Աբրահամյան՝  AM0755557,

Վարդան Ղուկասյան AH0238888,

Իշխան Զաքարյան՝ BA2323232:

Այս երևույթը հասկանալու համար փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որտեղից հայտնեցին՝ «ՀՀ օրենսդրությամբ նախընտրելի կամ կրկնվող թվերով անձնագրերի համարների ընտրության և չտպագրված բլանկերի համարները նախապես հրապարակելու ընթացակարգ սահմանված չէ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20