«Օրենքով գողերն» Հայաստանում իրենց շատ ապահով են զգում, որովհետև մեր իշխանությունների կողմից արժանանում են բարձր ընդունելության

- in Կեղտոտ լվացք
183
Gox

Երբ Կարեն Կարապետյանին հարցրել էին կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, նա ասել էր, որ «մլիցա» լինել չի ուզում:

Մինչդեռ, այս նուրբ հարցը հենց երկընտրանք է պահանջում` լինել «մլիցա», այսինքն` օրինականությունը վեր դասել ամեն ինչից, կամ առաջնորդվել «պանյատիաներով», այսինքն` նույնանալ գողական, քրեական աշխարհի հետ: Մարդիկ կարող են հակադարձել ու ասել, թե չի կարելի քաղաքակիրք Կարեն Կարապետյանին նույնացնել հանցագործ աշխարհի հետ` ընդամենը մեկ արտահայտության պատճառով: Թերևս համաձայնեի, եթե այլ առիթներով չհամոզվեի, որ ասվածը ոչ թե անշառ նախադասություն է, այլ շատ կոնկրետ մենթալիտետային մտածողության դրսևորում: Նույն վարչապետի Ներդրողների ակումբում իր ընկերներն են, գործընկերները, որոնց ներդրումների երեսը չենք տեսել, բայց հասցրել ենք «վայելել» Ռոբսոնի, Դոն Պիպոյի քրեական կերպարների «հմայքը»: Նման «բուկետի» ընկերը չի կարող «մլիցա» լինել ու կոռուպցիայի դեմ պայքարել:

Նորելուկ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր իր անդրանիկ ելույթն է ունեցել խորհրդարանում հակակոռուպցիոն օրենսդրության թեմայով և ապացուցել է, որ խորհրդարանում «շմայսների» ու «թոխմախների» «սուրբ տեղը» դատարկ չի մնացել: «Էրեկ, երբ որ էս օրենքը ես կարդում էի, առաջին հերթին իմ միտքս էկավ այն գաղափարը, որ ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է»,- ամբիոնից հայտարարել է պատգամավորը ու բացարձակապես զարմանալի չէ, որ նա ներկայացնում է ՀՅԴ-ն, որովհետև եթե ավանդական կուսակցությունում քրեական բարքերը հարգի չլինեին, նրան չէինք տեսնի իշխանության կոալիցիայում:

Մյուս կողմից` եթե վարչապետը չի ուզում կոռուպցիոներների «մլիցեն» լինել, ապա նրան սատարող պատգամավորն էլ չի ուզենա կոռուպցիոներների դեմ «գործ» տալ, իսկ կոալիցիայի մեկ այլ պատգամավոր էլ`Սամվել Ալեքսանյանը, Երևանի հենց սրտում` «Մարիոթ» հյուրանոցում, կհանդիպի «օրենքով գող» Զապի հետ:

Առհասարակ` «օրենքով գողերն» Հայաստանում իրենց շատ ապահով են զգում, որովհետև մեր իշխանությունների կողմից արժանանում են բարձր ընդունելության, առոք-փառոք «սխոդկաներ» են անում: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկիրը վերածվել է «զոնի»` իր «պանյատիաներով» ու «պախանով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20