Θ Աբովյանում ուսուցչուհին պնդում է, որ փորձել են իրեն խեղդել՝ առանց պատճառի

- in Տեսանյութեր
108
axjik

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հակոբյանի կողմից հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակչուհու ծեծի ենթարկելու փաստով։

Այդ օրը, ժամը 09։20-ի սահմաններում ուսուցչուհին հայտնել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարևանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել և ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։

Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվում Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղավարդ քաղաքի Սաֆարյան փողոցից:

Մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին: Կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է:

Հավաքվածերը նշել են, որ կոմբայնավարը կոմբայինի մեջ չի եղել, և այն ինքնաբերաբար է առաջ ընթացել։

Եվ մեկ տեսանյութ՝ դանակահարության մասին.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20