Θ Բժշկական համալսարանի շրջանավարտը սիրելիին առաջարկություն է արել դիպլոմների հանձնման ժամանակ

- in Տեսանյութեր
111
axjik

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Տիգրան Գեւորգյանն իր սիրելիին` շրջանավարտ Լիլիթ Գրիգորյանին առաջարկություն է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դիպլոմները հանձնելու արարողության ժամանակ:

«Ցանկանալով այս գեղեցիկ օրն ավելի հիշարժան դարձնել, ուզում եմ բոլորի ներկայությամբ ասել, որ սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ, որ դու դառնաս իմ կինը»,- ասել է նա, ծնկի եկել և մատանին աղջկա մատին դրել բոլոր մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:

Շփոթված աղջիկն այդպես էլ ոչինչ չի ասել:

Տիգրան Գևորգյանն ապագա սրտաբան է, նա բուհն ավարտեց կարմիր դիպլոմով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20