Θ Հայաստանում սեքս կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մուկուչյանին

- in Տեսանյութեր
160
nikol-pashinyan

Ազգային ժողովը քննարկում է 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

«Բնության մեջ ընդհանրապես վարչական ռեսուրսի չարաշահման երևույթը գոյություն ունի՞, թե՞ դա միայն մութ ուժերի չար երևակայության և դավադրությունների արդյունք է»,- հիմնական զեկուցող՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «ձեր նկարագրած վարչական ռեսուրսի չարաշահումը նման է կատվի, որ ոնց շպրտում ես, էլի ոտքերի վրա կանգնում է»:

Նիկոլ Փաշինյանը հիշեց Սովետական Միության մի հայտնի խոսք. «Սովետական Միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական Միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածով ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20