Θ Վաղարշ Աբրահամյանի ոսկու սին, բայց միջազգային ցուցահանդեսը

Vagharsh Abrahamyan

Երևանի Ոսկու աշխարհ տոնավաճառում ոսկու այն էլ միջազգային հորջորջվող ցուցահանդես էին կազմակերպել:

Ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը այն անվանել էր Ոսկու օր Երևանում՝ երկու սառույցի կտոր էր դրել տոնավաճառի շենքի դիմաց, պարի խմբի աղջիկների հրավիրել, իբրև թե մասնակից երկրների դրոշակներ ցցել ու այդ ազգերի ներկայացուցիչներին կանգնեցրել դրանց տակ:

Վաղարշ Աբրահամյանը չէր մոռացել նաև հրավերքի մեջ նշել, որ մասնակցելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, սակայն եկել էր միայն մեր կողմից հարգված՝ Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: Կարծես նախազգայինք ու Վաղարշ Աբրահամյանի հետ զրույցում հաևրցրեցինք, թե՝ նախարարը գալո՞ւ է, ասաց՝ հա, ժամը 3-ին:

Իսկ բուն ցուցահանդեսն ամենօրյան տոնավաճառն էր, երբեմն քցող, մատանի ու այլ ոսկեղեններ մարդկանց վրա սաղացնող առևտրանաները: Այսպիսի սին ցուցանադես կարելի է ամեն օր կազմակերպել ու անունն էլ դնել այդպիսին, դեռ մի բան էլ հուսալ, որ այն պետք է խթանի ոսկյա զարդերի արտահանմանը: Բավական տպավորիչ էր կապույտ լենտչկան կտրելուց հետո Վաղարշ Աբրահամյանի խոսքն ուղղված պարոն Եգանյանին. Սաղ ըլնենք, ողջ լինենք …

Թե ո՞ւմ են էշի տեղ դրել, պարզ չէ, բայց հաստատ դրանից անգամ որդը մեջը ծիրան դուրս չի գա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20