Ադրբեջանը համընդհանուր թշնամի է դարձել

- in Վերլուծական
177
Tank

Թուրքիա եւ Ադրբեջան. Իրանի հանդեպ վերաբերմունքը
Թուրքիան եւ Ադրբեջանը ժամանակին հայտարարում էին, որ չեն պաշտպանի Իրանի դեմ պատժամիջոցները:

Թուրքիայի տնտեսական բարեկեցությունը շատ առումներով կապված էր Իրանի հետ հարաբերությունների հետ, որը նավթի ու գազի առաջատար մատակարար էր, ինչպես նաեւ թուրքական արդյունաբերության մի շարք ճյուղերի համար կարեւորագույն շուկա:

Իրանի դեմ պատժամիջոցները միաժամանակ պատժամիջոցներ էին Թուրքիայի դեմ: Միեւնույն ժամանակ, Թուրքիան, ինչպես եւ Իրանը, վախենում է մոտենալ հարաբերությունների կրիտիկական սահմանին, եւ երկու պետությունները միշտ հետեւելու են խաղի որոշակի կանոնների՝ հասկանալով, որ առճակատումը տարածաշրջանային աղետի կհանգեցնի:

Սակայն թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունները, երբ Թուրքիան ընդունել է ԱՄՆ պայմանների մեծ մասը, պայմանավորել են այն տեղը, որը զբաղեցրել է Թուրքիան հակաիրանական ճակատի ձեւավորման գործում: Իրանցիները պատրանքներ չունեն դիրքորոշման ու այն գործառույթների մասով, որոնք Թուրքիան կատարում է ԱՄՆ մերձավորարեւելյան ռազմավարությունում եւ սպասում են ամենավատին՝ Իրանին զանգվածային հարվածներ հասցնելուն:

Այս ամենը թուրք-իրանական հարաբերությունների առանձին հատվածներ են միայն, սակայն եթե խոսենք Թուրքիայի գլխավոր խնդրի մասին, ապա դա Իրանի էքսպանսիայի զսպումն է երկարաժամկետ ռազմավարական հեռանկարում:

Նույն կերպ գործում է նաեւ Ադրբեջանը, որն Իրանի դեմ ԱՄՆ ու Իսրայելի հետախուզական գործունեության համար «հարթակ» է դարձել: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը դարձել է Իրանի գլխավոր ապակայունացնող գործոնը հյուսիսային ուղղությամբ:

Իրանը խորը եւ համակարգային աշխատանք է տարել Ադրբեջանը որպես պետություն եւ հանրություն տապալելու համար եւ հիմա չի թաքցնում դա: Ադրբեջանը շատ ուժեղ պաշտպանության եւ անվտանգության երաշխիքների կարիք ունի, քանի որ Իրանը դիտարկում է որպես թիվ 1 թշնամի:

Այս պայմաններում Ադրբեջանը հասկանում է նաեւ, որ իր անվտանգության միակ իրական երաշխավորը կարող է լինել ԱՄՆ-ն եւ իհարկե պատրաստ է մատուցել ցանկացած ծառայություն:

Հնարավոր է, Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի շրջանակներում քննարկել են Իրանի հանդեպ իրենց դիրքորոշման պայմանները: Թուրքիայի եւ Ադրբեջանի սպեկուլյատիվ դիրքորոշումը պետք է մատուցվի որպես փաստարկ հակաիրանական պատժամիջոցների հարցում ԱՄՆ ու Հայաստանի միջեւ հարաբերությունները պարզելու համար:

Պետք է «շիրվանա-ղարաբաղյան» ադրբեջանցի լինել Իրանից հստակ ու հիմնավոր վախենալու համար: Այս վախերից բացի, ադրբեջանցիները վախենում են բազմաթիվ այլ սպառնալիքներից՝ Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, Արեւմտյան հանրությունից, մասամբ վրացիներից ու քրդերից եւ հիմնավորապես հայերից:

Ներկայիս Ադրբեջանը լի է բոլոր հնարավոր վախերով՝ ներառյալ շշուկներն ու սպառնալիքները: Ադրբեջանը փորձում է ծածկվել Ռուսաստանի դիրքորոշմամբ, սակայն դա էլ է ավարտվել:

Ադրբեջանը տարատեսակ երեւակայություններ է օգտագործել՝ փորձելով Հայաստանին մեղադրել ագրեսիվության մեջ, սակայն քչերն են միացել դրան:

Ադրբեջանը համընդհանուր թշնամի է դարձել: Արաբական շատ երկրների համար Ադրբեջանը հակաարաբական պետություն է: Նմանատիպ իրադրություն է ձեւավորվել Իրանի անցյալի հարցում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20