Ամոթը «վաստակել» ենք տարիների ընթացքում՝ ռուսական դիվանագիտության ստվերը դառնալով

- in Կեղտոտ լվացք
93
Tatron

Հուլիսի 9-16-ը Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին: Ընդունված փաստաթղթում Ռուսաստանին կոչ էր արվում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ 91 անդամ, դեմ՝ 15: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները, ինչպես նաև բելառուսցի երկու պատգամավոր:

Սակայն պարզվում է, որ սա այս պատմության ամենաամոթալի դրվագը չէ, որովհետև ընդունված հռչակագրում երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ, որոնցից 11-րդն ակնհայտ հակահայկական բովանդակություն ունի: Դրանում հավասարության նշան է դրվում Արցախի հակամարտության և Դոնբասի միջև՝ Արցախյան հակամարտությանը տալով ուկրաինական կոնտեքստ:

Մեր պատվիրակության անդամները փոխանակ զբաղվեին փաստաթղթի հակահայկական ձևակերպումները փոխելու գործով, ինքնամոռաց տրվել են ռուսական շահերի պաշտպանությանը: Այսօր միջազգային ցանկացած հարթակում Ռուսաստանի հետ նույնացող ազգային պատվիրակությունը հայտնվում է մեկուսացման մեջ, նրա առաջարկները դառնում են մյուսների համար անընդունելի ու մերժելի: Չի էլ բացառվում, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժել են, որովհետև նրան համարել են ռուսականի կցորդ:

Եթե միջազգային ևս մեկ-երկու հեղինակավոր հարթակում Ղարաբաղի խնդիրը նույնացվի Դոնբասի ռուսական անջատողականության հետ, ապա ղարաբաղյան իրավաքաղաքական համատեքստն ամբողջովին կձևախեղվի` հզոր հաղթաթուղթ դառնալով Ադրբեջանի ձեռքին: Առավել ցավալին այն է, որ այս հռչակագիրը ընդունվել է ԵԱՀԿ ԽՎ-ում, որովհետև հենց ԵԱՀԿ-ն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով:

ԵԱՀԿ ԽՎ-ում նման հռչակագրի ընդունումը ոչ միայն մեր պատվիրակության, խորհրդարանական դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության ձախողումն է, ամոթը: Սակայն այդ ամոթը մենք «վաստակել» ենք տարիների ընթացքում՝ ռուսական դիվանագիտության ստվերը դառնալով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20