Ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»

- in Սոցիալական
169
Bjjayin

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սական 1 ժամից ավելի կնոջից տեղեկութուն չունենալուց հետո կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։

Կարճ ժամանակում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ավետիք Ն.-ի կնոջը՝ 30-ամյա Ա.-ին, հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20