Անպատժելիության, բեսպրեդելի մթնոլորտ է, որի աղբյուրն իշխանությունն է

- in Կեղտոտ լվացք
140
eshelon ishxanutyun

Չի անցնում շաբաթ, որը Հայաստանում չսկսվի կամ չավարտվի աղմկոտ արյունալի միջադեպով: Երկրում անպատժելիության, բեսպրեդելի մթնոլորտ է, որի աղբյուրն իշխանությունն է` իր կրիմինալ, օլիգարխիկ բնույթով:

Երբ երկրում իշխանությունը ձևավորվում և պահպանվում է հանցագործ ճանապարհով, մարդկային դիակների վրայով, ապա դա ազդակ է հասարակությանը, որ երկրում լեգիտիմացված է բռնությունը: Երբ երկում չի գործում արդարադատությունը, մարդիկ կայացնում են իրենց «դատավճիռները» և «ինքնադաստանի» սեփական որոշումները: Երբ երկրում կան սահմանափակ արտոնյալներ և հարյուր հազարավոր ճնշվածներ, ապա խեղվում են պատկերացումներն արդարության և արդարադատության մասին:

Այսպիսի խեղումների հետևանքները լինում են կրակոցներն ու մարդկային զոհերը: Հայաստանում հասունանում է կրիմինալ հեղաշրջում, որը տեղի է ունենում համակարգային տրանֆորմացիային զուգահեռ` նրա ընդերքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20