Աշոտյանը դարձել է Սերժ Սարգսյանի «շտապ օգնությունը»

- in Ով ով է ..., Պնակալեզներ
156
Armen Ashotyan

Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հատկանշական է, որ ՀՀԿ ղեկավար ներկայացուցիչը նման հայտարարություն է անում խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո:

«Պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը»,- ասել է Աշոտյանը, ընգծելով՝ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»: Էլ ավելի ուշագրավ է, որ ժամանակագրական առումով Աշոտյանի այս հայտարարությունն անմիջապես հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ նրա հանդիպմանը:

Այս առումով` Աշոտյանն անցած շաբաթ դարձավ Հայաստանի իշխանության խորհրդանշական դեմքը, որովհետև նա ներկա գտնվեց Վոլոդինի հետ հայտնի հանդիպմանն, ըստ էության` դեմ առ դեմ հանդիպմանն առաջինը հակադարձեց նրան, իսկ Երևան վերադառնալուց հետո հանդիպեց ԱՄՆ դեսպանին ու երեկ հնչեցրեց այս հայտարարությունը: ՀՀԿ փոխնախագահի խոսքը համարձակ էր, եթե հաշվի առնենք նրա կարգավիճակը, բայց դրանում չկա որևէ նորություն, որովհետև այդպես ու գուցե շատ ավելի խիստ վաղուց մտածում է հասարակության մեծամասնությունը:

Իշխանության խնդիրը, սակայն, այլ է. նա ինքը պետք է նպաստի հանրային կարծիքի ձևավորմանը` դրան ուշացումով համաձայնելու փոխարեն, և որ ամենակարևորն է` պետք է դիմի կոնկրետ քայլերի, որովհետև իրավիճակային անալիզ, Աշոտյանից ավելի լավ, կարող են ներկայացնել փորձագետներն ու վերլուծաբանները:

Հենց դա էր, որ երեկ պակասում էր Աշոտյանին, սակայն սա նրա անձնական խնդիրը չէ, այլ հետևանք է այն բանի, որ իշխանությունն իրականում չունի այլընտրանքային լուծում, նոր քաղաքականություն և որոշել է ընդամենը «ատամ» ցույց տալ Ռուսաստանի իշխանություններին:

Ուշագրավ է, որ կրիզիսային իրավիճակներում Աշոտյանը դարձել է Սերժ Սարգսյանի «շտապ օգնությունը»: 2015-ին, երբ իշխանությունն առճակատման մեջ էր Գագիկ Ծառուկյանի հետ, քարոզչական «հրետանու» դերը կատարեց Աշոտյանը: Հիմա նույնը կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների մասով: Հետո Սարգսյանը բարիշում է իր ընդդիմախոսների հետ` ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի պարագայում, և Աշոտյանը հայտնվում է տխուր իրավիճակում: Օրինակ, այս խորհրդարանում նա մի կերպ ընտրվեց հանձնաժողւվի նախագահ, որովհետև «Ծառուկյան» դաշինքը համերաշխ դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ռուսները կարող են ավելի դաժան գտնվել` Սերժ Սարգսյանից պահանջելով, որ Աշոտյանին դուրս դնի էլիտայից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20