Ավտովթարներ՝ Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևանում

- in Պաշտոնական
57
vtar

Կոտայքի մարզում հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Գ.-ն Գեղարդի եկեղեցական համալիր չհասած ճանապարահահատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 21 ՕՍ 546 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորներ 29-ամյա Թամարա Ս.-ն, 7-ամյա Գոռ Գ.-ն և 14-ամյա Համլետ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու նրա ուղևորները ընտանիքի անդամներ են։

Երևանում այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, վարորդը եղել է Երևանի բնակիչ Կարեն Ս.-ն, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հ.-ն:

Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գևորգ Եսայանն իր վարած Range Rover մակնիշի 10 MN 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Գ. Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որից հետո ճոպանի միջոցով այն դուրս բերել երթևեկելի գոտի: Փաստի առթիվ նյութեր են նախապատրավում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է առջևի աջ անվահեծի կոտրվելը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 16.40-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20