Danakaharutyun

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ դեռ շարունակվում է Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը:

Սկզբում գործը քննում էր դատավոր Մարինե Մելքոնյանը: Նրա՝ այլ դատարան տեղափոխումից հետո դատական քննությունը գտնվում է դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում:

27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան:

Գագիկ Աբրահամյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու, այլ գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան:

Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում:

Վազգենին մեծացրել են մանկավարժներ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ:

Նա տեսողական խնդիրներ է ունեցել, կրել է ակնոց:

Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը, ում հղի կինը առողջական խնդիրներ ուներ, կնոջ հետ եկել էր Երևան՝ բժշկի դիմելու:

Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, ժամանակին վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն  ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «31» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով:

Այս դեպքից հետո շատ էին քննարկվում հետևյալ հարցերը՝ եղե՞լ է «ֆեյսբուքյան» ծանոթուհի, այդ շենքում Վազգենն իրո՞ք աղջկա է փնտրել, թե՞ այլ նպատակներով է թակել դռները:

Նախաքննական մարմինը գտել  ու որպես վկա դատակոչել էր «ֆեյսբուքյան ծանոթուհուն»: Աղջիկը, իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի նշված շենքի «32» բնակարանում, այդ հասցեն նշել է աշխատանքի որոնման իր ռեզյումեում, որտեղից էլ, երևի, հասցեն մտապահել է Վազգենը: Դեպքի պահին աղջիկն այդ բնակարանում չի ապրել: Վազգենին երբևէ չի հանդիպել…

«32» բնակարանի սեփականատերը դատարանում հաստատել է, որ հիշյալ աղջիկը դեպքից երկու տարի առաջ իրոք վարձակալությամբ ապրել է իր բնակարանում: Հետո տեղափոխվել է:

Ամբաստանյալ Գագիկի կինը դատարանում հայտնել է, թե իրենք երեքով՝ ամուսինը, ինքը, իրենց 2 տարեկան երեխան խաղաղ ապրում էին իրենց բնակարանում:

Դեպքի օրը Գագիկը շուտ է պառկել: Կեսգիշերին մոտ, երբ իրենք քնած էին, դռան զանգը հնչեցրել են: Գագիկը գնացել է դռան մոտ: Ինքը ննջարանից լսել է ամուսնու խոսքերը. «Ապեր, չգիտեմ»:

Գագիկը եկել է պառկելու, ասել է, թե ինչ-որ տղաներ ինչ-որ մեկի տան տեղն էին հարցնում:

Տասը րոպե անց դռան զանգը նորից են հնչեցրել: Կարծես մատը դրել էին զանգին ու չէին վերցնում, ոտքով էլ «անմարդկային կերպով» խփում էին դռանը: Իրենց երեխան արթնացել ու սկսել է ուժեղ լաց լինել:

Գագիկը գնացել է դռան մոտ: Հինգ րոպե հետո կինը գոռգոռոցներ է լսել, հայհոյանքներ: Երեխայի հետ դուրս է եկել միջանցք:

Տեսել է երկու անծանոթի, ովքեր իրենց միջանցք էին մտել: Մեկը բռնել էր ամուսնու կոկորդից, նրան սեղմել էր պատին, իսկ մյուսը գալիս էր իրենց կողմը: Ինքը գոռացել է. «Էս ի՞նչ եք անում, դուրս էկեք իմ տանից»:

Գագիկը պահանջել է, որ ինքն ու երեխան մտնեն ննջարան ու դուռը փակեն:

Կինը նույնիսկ ցանկացել է պատուհանը բացել ու օգնություն կանչել, բայց դրա փոխարեն զանգել է Գագիկի հայրական տուն՝ Գագիկի ավագ եղբորը… Երբ ձայները դադարել են, կնոջը թվացել է, թե հարձակվողներն ամուսնուս վնասել են… Միջանցք դուրս գալով՝ կինը տեսել է, որ ամուսինը նստած է հատակին, արյան լճակի մեջ՝ անհաղորդ հայացքով… Նա փսխել էր, քրտնած էր… Կնոջը թվացել է, թե ամուսնու արյունն է միջանցքում… Համոզվելով, որ ամուսինը կտրած վնասվածք չունի, կինը նրա շորերը փոխել է, մաքրել է հատակը…

Ամուսնու եղբայրը մոտ կես ժամ անց եկել է իրենց տուն: Գագիկը անընդհատ կրկնել է. «Էս ինչի՜ց պրծանք…»: Նա տանից դուրս է եկել ու գնացել է: Կինը երեխայի հետ դուրս է եկել մուտք, աշխատել է չնայել շքամուտքի դռան հետևում ընկած երիտասարդին, ով արդեն մահացած էր: Կինն ու երեխան գնացել են Գագիկի հայրական տուն…

Վազգենի հետ այդ ճակատագրական շքամուտք մտած բարեկամը՝ Արշակյանը, ով գործով վկայի կարգավիճակ ունի, իր ցուցմունքում հայտնել է, թե Գագիկի դուռը իրենք երկու անգամ են թակել: Մի անգամ Գագիկն ասել է, թե սխալվել են: Բայց Վազգենը նաև երկրորդ անգամ է թակել նույն դուռն ու Գագիկին ասել է՝ կներես, «32» բնակարանի դուռը չեն բացում, ապե՛ր, կարողա՞ իմանաս՝ ով ա ապրում էդ բնակարանում:

Գագիկն էլ, ըստ վկա Արշակյանի, պատասխանել է՝ չասի՞ չգիտեմ, խի՞ ես նորից դուռը թակում: Վազգենն ասել է՝ խի՞ ես մուննաթ գալիս, արա՛: Գագիկն ասել է՝ սպասեք, գնամ շորերս հագնեմ, գամ ասեմ:

Գագիկը ներս է գնացել: Վկան չի նկատել՝ ինչպես է Վազգենի ու Գագիկի միջև քաշքշոց սկսվել:

Ըստ Արշակյանի՝ «Վազգենն իրա համար կանգնած էր, նա Գագիկի բնակարան չի մտել», Գագիկն ու Վազգենը աստիճանահարթակի վրա քաշքշել են իրար: Վազգենը մեջքով եղել է դեպի վկան, իսկ Գագիկը՝ մեջքով՝ դեպի իր բնակարանի դուռը:

Արշակյանը «ֆռացել է» նրանց կողմը ու տեսել է, որ հանկարծ Վազգենի դեմքից՝ քթից, արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու շպրտվեց»:

Արշակյանը նկատել է, որ արյուն կա նաև Վազգենի որովայնի հատվածում: Նա նայել է դանակին, տեսել է, որ դա «բաբըչկա» տիպի արծաթագույն դանակ էր՝  բռնակը՝ ծակ-ծակ…

Արշակյանը Վազգենին հրել է դեպի աստիճանները, նա սկսել է իջնել, բայց  չէր կարողանում քայլել, թվում էր՝ ուր որ է՝ կընկնի: Արշակյանը վազել-բռնել է Վազգենին, սկսել է իջեցնել: Նկատել է, որ Վազգենի մեջքին էլ վնասվածք կա:

Գագիկը նրանց հետևից չի գնացել:

Ըստ Արշակյանի՝տեսնելով՝ արյունը ինչպես «շպրտեց» Վազգենի դեմքից, տեսնելով Վազգենի արյունոտ որովայնը, ինքը «պանիկայի» մեջ է ընկել: Իջնելիս սկսել է օգնություն գոռալ: Վազգենին կանգնեցրել է մուտքի դռան հետևում, բայց Վազգենը չի կարողացել կանգնել, նա կիսապառկած դիրք է ընդունել:

Արշակյանը դուրս է եկել բակ, օգնություն է կանչել, առաջին հարկից մի տղամարդ է դուրս եկել, ասել է, թե արդեն շտապօգնություն է կանչել:

Արշակյանը զանգել է Վազգենի քեռուն, ասել է, որ Վազգենին դանակահարել են: Հավաքված մարդկանցից ճշտել է շենքի հասցեն, ասել է քեռուն, ով տասնհինգ րոպեից եկել է այդ բակ:

Տասնհինգ-քսան րոպեից եկել է շտապօգնությունը, բժիշկներն ասել են, որ Վազգենը մահացել է…

Այս գործի նախաքննության ընթացքում չի նշանակվել ու չի անցկացվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար դիտավորյալ սպանության համար մեղադրվող Գագիկ Աբրահամյանի հոգեկան վիճակը հանցավոր արարքի կատարման պահին:

Գործի դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն: Եվ փորձագետները եկել են եզրակացության, որ հանցավոր արարքի կատարման պահին Գագիկ Աբրահամյանը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Հոգեբան-փորձագետները հարցաքննվել են նաև դատարանում ու պնդել են իրենց տված եզրակացությունը:

Այս փորձագիտական եզրակացությունը էապես թուլացնում է մեղադրանքի կողմի դիրքերը, քանի որ մեղադրողը դիտավորյալ սպանության մեղադրանքից չի հրաժարվել: Մեղադրող Հ. Չախոյանը միջնորդել է նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն: Այս միջնորդությունը դատարանը մերժել է:

Դատական այս նիստին կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն արեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, ով համոզված է, որ դեպքի պահին Գագիկ Աբրահամյանը չի ապրել ֆիզիոլոգիական աֆեկտին բնորոշ երեք փուլերից ոչ մեկը, նա մտել է տուն, դանակ է վերցրել, դուրս է եկել շքամուտք ու դիտավորյալ սպանել է տուժողին:

Տուժող կողմը  արդեն գործում առկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը չի վստահում, ըստ միջնորդության՝ կողմը ցանկանում էր, որ կրկնակի դատահոգեբանական փորձաքննությունն ացկացվի մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնի մասնագետների կողմից:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մելքոնյանն առարկեց այս միջնորդության դեմ: Նա նշեց, որ դատահոգեբանական փորձաքննություն արդեն անցկացվել ու եզրակացություն տրվել է, փորձագետները հարցաքննվել են դատարանում. «Էլ հարց չմնաց, որ չպատասխանեին… Եթե դատարանը այս միջնորդությունը մերժի, հետո էլ տուժողի իրավահաջորդն է նույն միջնորդությունն անելու՝ նույն հիմքով… Էս ի՞նչ նպատակ է հետապնդում՝ պարզապես ուզում են, որ Գագիկ Աբրահամյանը ավելի երկար պահվի անազատության մեջ՝ ես իրերն իրենց անունով եմ կոչում… Ո՞ր պահանջները չեն կատարվել արդեն իսկ անցկացված փորձաքննության ընթացքում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը 1984 թվականի Հոգեբանական բառարանից արտատպել է, թե ինչ է աֆեկտը՝ ի՞նչ նպատակ է հետապնդում միջնորդությունը կամ աֆեկտի բնորոշումը տալը… Սա անհիմն միջնորդություն է, պետք է մերժվի, այն նպատակ է հետապնդում միայն դատական քննությունը ձգձգելու…»:

Ամբաստանյալ Գագիկ Աբրահամյանը միացավ իր պաշտպանին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ղոնյանը ցույց տվեց գիրքը, որտեղից միջնորդության մեջ մեջբերել էր  աֆեկտի բնորոշումը, աֆեկտի համար անհրաժեշտ երեք փուլերը: Փաստաբանը նշեց, որ գրքի հեղինակը Ա. Նալչաջյանն է՝ «հայկական հոգեբանության հայրը», ում գիտական բնորոշմամբ՝  ֆիզիոլոգիական աֆեկտի երրորդ՝ կարևոր փուլն ուղեկցվում է ուժասպառությամբ: Ըստ գործի հանգամանքների՝ Գագիկ Աբրահամյանը դեպքից հետո վազելով հեռացել է շենքից, իսկ ուժասպառ մարդը չէր կարող վազելով փախչել…

Ամբաստանյալի շահերի պաշտպանն առարկեց՝ իր պաշտպանյալը դեպքից անմիջապես հետո չի փախել, «վազքի մրցում չէր, դեպքից ահագին ժամանակ էր անցել՝ կինը լվացացրել էր Գագիկին, նստեցրել էր…»:

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությունը՝ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին մերժվեց՝ անհիմն լինելու պատճառով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Spread the love