Արևմուտքին հաղթեց Թուրքիայում C 400-ի հայտնվելու վախը

- in Միջազգային
174
Zenq

Haber7, Թուրքիա. Երբ վերջին տարիներին զգացվեց, որ մեր տարածաշրջանի սպառնալիքներն ուղղվում են Թուրքիային, Անկարան ստիպված եղավ հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու ուղղությամբ քայլեր անել: Շուրջ տասը տարի Թուրքիան աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:

Նպատակը արտաքին վտանգներից Թուրքիան պաշտպանելն է: Հայտնի է, որ մեր տարածաշրջանում անհանգիստ է. զանազան Ջոնիներ, Հանսեր, Հենրիներ, Ռիչարդներ ձգտում են «վերակառուցել» տարածաշրջանը՝ ահաբեկիչներին օգտագործելով որպես զենք: Քանդում են մի երկիրը, կառուցում մեկ ուրիշը: Նման իրավիճակում պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

ՀՕՊ համակարգի ձեռքբերման պատմությունը չափազանց երկար է: Փորձենք հնարավորինս կարճ ներկայացնել այն:

Երբ Սիրիայում պատերազմական գործողությունները թեժացան, և ահաբեկչական սպառնալիքը մեր սահմանների մոտ առավելագույնի հասավ, մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների վրա գործադրած ակտիվ ճնշումների արդյունքում կարողացանք Թուրքիայում տեղադրել Patriot մարտկոցներ: Երկու տարի առաջ ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդեռլանդները արագ կերպով հանեցին այդ հրթիռները Թուրքիայից: Ավելին, նրանք Թուրիքային դատարկաձեռն թողեցին այն ժամանակ, երբ նա ամեանաշատը ուներ նրանց օգնության կարիքը: Դա, իհարկե, գիտակցված քայլ էր, որ նպատակ ուներ Թուրքիային խոցելի դարձնելու սպառնալիքների հանդեպ: Այդ իրավիճակը ստիպեց Թուրքիային ավելի ինտենսիվ փնտրտուքներ իրականացնելու:

Սկզբում Թուրքիան նախապատվություն տվեց այն համակարգերին, որոնք կարող էին ինտեգրված լինել ՆԱՏՕ-ի համակարգին: Այդպիսով Թուրքիան ծեծեց ԱՄՆ-ի դռները՝ նրա արտադրած Patriot հրթիռային համակարգի ձեռք բերման խնդրանքով: ԱՄՆ-ը դժկամությամբ վերաբերվեց համակարգը Թուրքիային վաճառելուն:

Որպես երկրորդ այլընտրանք Թուրքիային առաջարկվեց Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությունը վայելող «EuroSam» կոնսորցիումի արտադրած SAMPT/T համակարգերը: Սակայն ինչ դռներ էլ որ ծեծեց Թուրքիան, նրա արևմտյան դաշնակիցները դժկամության վերաբերվեցին նրա առաջարկներին: Ձգձգեց գործընթացը, խորամանկորեն շրջանցվեցին բանակցությունները, ի վերջո դիմեցին հետաձգումների տակտիկային: Այդ գործընթացում առաջնորդը ԱՄՆ-ն էր, որ ոչ վաղ անցյալում սենատի միջոցով չեղյալ հայտարարեց փոքր մասշտաբի ռազմական փոխանցումները, ինչպես նաև Գերմանիան, որ հրաժարվեց Թուրքիային պահեստամասեր վաճառել Leopard տանկերի համար, որոնք անհրաժեշտ էին «Եփրատի վահան» գործողությունից հետո: Իրենց այդ դիրքորոշմամբ նրանք ցույց տվեցին, թե ինչպիսի Թուրքիա են ուզում տեսնել. Թուրքիա, որ միշտ դեպի իրենց ձեռքը մեկնած կլինի և կախված կլինի իրենց քմահաճույքերից:

Պատահական չէ Էրդողանի խոսքը. «Վատ հարևանները մեզ հարստացրին»: Օրերս Էրդողանը հայտարարեց Ռուսաստանից ՀՕՊ C-400 հեռահար համակարգի գնման մասին. այդ հայտարարությունը տխրեցրեց Արևմուտքին: «Տա Աստված, որ մենք տեսնենք C-400-ը մեր երկրում: Մենք կաշխատենք այդ համակարգի համատեղ արտադրության վրա». Էրդողանն իր այս խոսքերով հասկացրեց, որ կողմերը ավելի հեռուն են գնացել պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում:

Այդ հայտարարությունից հետո ԱՄՆ-ի և Արևմուտքի տագնապը հասավ գագաթնակետին: Նրանք հասկացան իրավիճակի ողջ լրջությունը և նորից փորձում են ազդել Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի միջոցով: Մի կողմից նրանք ասում են. «Թուրքիան ազատ է իր անվտանգությունը ապահովելու հարցում», մյուս կողմից էլ նրանք այնպիսի ճնշում են գործադրում, որ, ըստ էության, միջամտում են մեր ներքին գործերին: Դա է վկայում ամերիկյան փորձագետների հայտարարությունը. «Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում»:

Նրանք զգուշցնում են, որ Ռուսաստանի հետ գործարքը կխորացնի ԱՄՆ-Թուրքիա հակամարտությունը: Նրանք ցանկանում են, որ Թուրքիան ընդհանրապես խզի իր կապերը Ռուսաստանի հետ և ինչպես նախկինում, տղեկի նման օգտագործվի իրենց կողմից, ծնկի գա նրանց առջև և ձեռքը առաջ մեկնի:

Հարց է ծագում. «Ո՞վ ստիպեց Թուրքիային այլընտրանք փնտրել ՆԱՏՕ-ից դուրս»: Եթե անցյալը հիշենք դարձյալ, մենք FD-2000 ՀՕՊ համակարգ պիտի գնեինք Չինաստանից, որ համաձայնել էր մեր առաջարկած պայմաններին. 2013թ. հասկանալի դարձավ, որ ԱՄՆ-ի միջամտությամբ այդ համաձայնությունը անորոշ ժամանակով հետաձգվում է: Թուրքիան ստիպված էր դարձյալ բանակցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, դարձյալ անօգուտ: Մեզ ոչինչ չէր մնում անելու, քան հայցաքը դեպի արևելք դարձնելու: Ռուսաստանի հետ հարաբերությունների երկարատև ճգնաժամից հետո այսօր արդեն մեզ հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել C-400 համակարգի ձեռք բերման հարցում:

Հայտարարվել է, որ Ռուսաստանը արդեն 2018թ. կարող է ապահովել համակարգի մատակարարման առաջին փուլը, երկրորդ փուլում նախատեսվում է համատեղ արտադրություն հիմնել: Իսկ այդ համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Դրանով էլ գուցե բացատրվում է բարձրացված աղմուկը:

Մեր գլխավոր նպատակը ՀՕՊ ազգային համակարգ ստեղծելն է: Վերջին տարիներին Թուրքիան մեծ հաջողություններ է գրանցել պաշտպանական արդյունաբերության բնագավառում: Մեր ստեղծած Bora, Hisar հրթիռները աշխատում են իրենց ամբողջ հզորությամբ:

Եթե վերադառնանք, նրան, թե ինչու է Արևմուտքը այսքան անհանգստացած… Այնպիսի ուժեղ բանակ ունեցող երկիրը, ինչպիսին Թուրքիան է, կունենա նաև ՀՕՊ համակարգ, ինչո՞ւ չպիտի անհանգստանա Արևմուտքը: Եկեք չմոռանանք, որ Թուրքիայի թշնամիներին վախեցնում է այն դերը, որը նրա ուսերին է դրել պատմությունը: Ինչպես ասվում է՝ թշնամուն պետք է վախ ներշնչել, բարեկամին՝ վստահություն…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20