Գասպարյանը ՊՊԾ տարածքում կմասնակցի մոմավառությանը. ոստիկանապետերը հրահանգել են մարդ բերել տարածք

- in Պաշտոնական
79
Vladimir Gasparyan

Վաղ առավոտից Խորենացի փողոցում տեղակայված ՊՊԾ գնդում մաքրման աշխատանքներ են ընթանում: Լվացվել են գնդի վարչական շենքի պատուհանները, մանրամասն աղբահանություն է իրականացվել տարածքում, բարեկարգվել է բակի հատվածը: Գնդի տարածքը ավտոմեքենաների համար փակ է: Անգամ հարակից տների բնակիչներին են առավոտից հորդորել իրենց մեքենաները հանել բակերից: 

Այստեղ տեղադրվել են նաև անցած տարի հուլիսյան դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի մեծադիր լուսանկարները: Առավոտից այստեղ են այցելում ոստիկանների հարազատներն ու ընկերները, որոնք ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ սպանված ոստիկանների:  Ի դեպ՝ այսօր արդեն պարզված են ՊՊԾ գնդի տարածքում 3 ոստիկանների սպանությունների բոլոր հանգամանքները: «Սասնա ծռեր»-ի խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանի նկատմամբ: Այսօր ՊՊԾ գնդի տարածքում մոմավառություն է նախատեսված: 17:30-ից ակցիան սկսելու է: Ծաղիկներ կխոնարհի ու մոմավառությանը կմասնակցի ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանը: Քաղաքի ոստիկանապետերը հանձնարարել են իրենց աշխատակիցներին մոմավառության գալ ընտանիքի անդամների հետ կամ էլ մարդ բերել ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի մարդաշատության էֆեկտ ապահովվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20