Եկել է ժամանակը. Հայկական նախագիծ, կամ պատերազմ

- in Վերլուծական
225
hretani zenq

Ղարաբաղյան կարգավորման ամերիկյան նախագիծը դիվանագիտական խողովակներով տարածվեց 2000 թ.-ին:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ն չէր փորձում քարոզել կամ մասսայականացնել այդ նախագիծը: Այն գործնականում դուրս չեկավ քաղաքական փակ շփումների շրջանակից: Ընդ որում, հիմքեր կան պնդելու, որ Հայաստանի ու ԼՂՀ քաղաքական ղեկավարությունն ու դիվանագիտական ծառայությունները լիովին չեն հասկացել այդ նախագծի նշանակությունը:

Ֆունկցիոներներին թվում էր, թե խոսքն ինչ որ մասնավոր նախագծի մասին է, որն ուղղված է հակամարտող կողմերի հարաբերությունների բարելավմանը: Թերագնահատվում էր Թուրքիայի դերը, ինչը ենթադրվում էր այդ նախագծով:

ԱՄՆ-ն այդ նպատակների կապակցությամբ պետք է որոշակիացներ Հայաստանի տեղն ու դերը ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ: Ներկայում Հայաստանի վիճակը բավական հիշեցնում է Մերձավոր Արեւելքում Սիրիայի վիճակն ու դերը: Չունենալով ունիվերսալ նշանակալի ռեսուրսներ, խոցելի աշխարհքաղաքական վիճակով, Սիրիան տարածաշրջանում պահպանում էր առանցքային դերը բազմակողմ քաղաքականության շնորհիվ, պաշտպանելով արաբական աշխարհի շահերը եւ տարածաշրջանային առաջատար զինվորական տերության կարգավիճակը:

Սիրիայում ազդեցության համար պայքար է գնում արաբական առաջատար տերությունների, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի ու Իրանի միջեւ: Նման կերպ ներկայացնելով Հայաստանի տեղն ու դերը, հասկանալով, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ընդունակ է զարգացնել բարձր տեխնոլոգիաները, ունենալ մարտունակ բանակ եւ միաժամանակ եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի աջակցությունը, ԱՄՆ-ն ձգտում է «ռեզերվացնել» Հայաստանը տեսանելի հեռանկարում:

Ներկայում Գիլմորի նախագիծը գործնականում ակտուալ չէ եւ ամենայն հավանականությամբ գտնվում է ռեզերվում: Դա պայմանավորված է թե նրանով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում միջամտել հարավկովկասյան հակամարտություններին, որոնք ամերիկացիները վտանգավոր չեն համարում աշխարհքաղաքական ու գեոտնտեսական նպատակների համար, թե ԱՄՆ Հանրապետական նոր վարչակազմի քաղաքականության նպատակներով ու մտադրություններով:

Դեմոկրատական վարչակազմի գործունեության վերջին ամիսներին ակնհայտորեն արտահայտվեցին Հանրապետական կուսակցության սկզբունքներն ու մոտեցումները:

Հանրապետական կուսակցության աջ թեւի գաղափարախոսներն օրինակ էին բերում քաղաքական ներկայության համար ծախսերի բացակայության պարագայում գերմանական ու ֆրանսիական տնտեսական էքսպանսիան տարբեր տարածաշրջաններում:

ԱՄՆ արտաքին քաղաքական այդ գաղափարախոսության շրջանակներում ԱՄՆ-ն ձգտում է նվազեցնել իր պատասխանատվության մակարդակը Կենտրոնական Ասիայում եւ թերեւս իր քաղաքականության վերաիմաստավորման նման տարբերակ է դիտարկում Հարավային Կովկասում: Սակայն առայժմ այս տարածաշրջանում այդ քաղաքական գաղափարախոսության իրականացման որոշակի նշաններ չկան:

Սակայն պետք է հասկանալ, որ «պատասխանատվության մակարդակի նվազեցման» տակ մենք նկատի ունենք միայն անվտանգության ապահովումը, ոչ թե քաղաքական ու տեղեկատվական ներկայությունը: ԱՄՆ-ն չի պատրաստվում լքել այդ տարածաշրջանները:

Հայտնի է, որ ժամանակին Ջորջ Բուշը Ժակ Շիրակին առաջարկել էր ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ին հնարավորություն էր տվել ավելի ճկուն քաղաքականություն վարել Թուրքիայի հանդեպ: ԱՄՆ-ն պատրաստ էր ճանաչել ցեղասպանությունը եւ այդպիսով Եվրամիության հետ համատեղ Թուրքիայի վերահսկողության պայմաններ ստեղծել:

Դա թույլ կտար Թուրքիային հանգեցնել Հայաստանի հետ հարաբերության կարգավորման անհրաժեշտությանը, այդպիսով լուծելով ղարաբաղյան խնդիրը:

Պետք է նշել, որ մինչեւ Բուշը ԱՄՆ-ի համար ԵԱՀԿ-ի ու մասնավորապես Մինկսի խմբի գործունեությունը անիմաստ ու նույնիսկ վնասակար էր թվում: Ամերիկացիները նույնիսկ գտնում էին, որ ԵԱՀԿ գործունեությունը կապված է կոռուպցիայի հետ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն չի ընդունում «համաեվրոպական քաղաքականությունը» որպես այդպիսին:

ԵԱՀԿ շրջանակում Ղարաբաղյան եւ այլ հակամարտությունների կարգավորումը կհանգեցներ այդ կազմակերպության հեղինակության բարձրացմանը եւ հնարավոր է եվրոպացիներին, հատկապես Ֆրանսիային ու Գերմանիային թույլ կտար պնդել եվրոպական ատլանտիզմի զարգացումը:

Այս կապակցությամբ, Գիլմորի նախագիծը «համաեվրոպական քաղաքականության» չեզոքացման գործիք էր: Ժակ Շիրակին Բուշի առաջարկը կարող էր ունենալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված եվրոպացիների քաղաքական ցանկացած երկխոսության նախաձեռնության տապալման, ինչպես նաեւ պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները հաշվի չառնող «փոխզիջումային» նախագծերի հիման վրա հակամարտությունների լուծման սնանկության ցուցադրման նպատակ:

Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ տարածքային փոխանակման նախագծերը կրկին կակտուալացվեն, սակայն արդեն այն ժամանակ, երբ վերջնականապես կվարկաբեկվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ենթադրող նախագծերը:

Պետք է նշել, որ այսպես կոչված «ընդհանուր պետության» մոդելը, որին ժամանակին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը, առաջարկել էին ոչ թե եվրոպացիները, այլ ամերիկացիներ Էդվարդ Ջերեջյանն ու Պիտեր Ռոզենբլատը:

Այս մոդելը գործնականում թույլ էր տալիս բացահայտել կարգավորման ԵԱՀԿ-ի դեվիանտ գաղափարներն ու նախաձեռնությունները: Այս նախագիծը տապալեցին ռուսներն իրենց հետագա նախաձեռնությունների համար:

Ամերիկացիներն ու եվրոպացիները երկար ժամանակ ղարաբաղյան կարգավորման նախագծման ջանքեր չեն գործադրել, ինչը նրանց հնարավորություն է տվել ապահովել ռուսական նախագծերի տապալումը:

Պետք է նշել, որ այս նախագծերը միայն մեկ քաղաքական նշանակություն ունեին: Հայերից շատերը վերջնականապես հասկացան, թե ինչ կեղտի մեջ են հայտնվել: Հիմա նրանք հայտնվել են հակա-հայերի ամոթալի վիճակում:

Ամերիկա-եվրոպական նախագիծն ավարտվեց: Սկսվել է դեռ չմշակված նոր նախագիծ, եւ առայժմ հայտնի չէ, թե ով է դառնալու դրա գլխավոր նախաձեռնողը:

Ներկայում Կովկասն ընտրության առաջ է՝ նախագիծ կամ պատերազմ: Այս անգամ էլ գլխավոր նախաձեռնողը կարող են դառնալ հայերը, որոնք երկար ժամանակ մնում էին Ռուսաստանի «հանցակիցը»:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20