Երևանում տրանսսեքսուալները դանակի սպառնալիքով թալան են իրականացրել

- in Իրավունք
123
danakaharutyun

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Լյովա Պ.-ն Ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ ինքը «Օդնոկլասնիկի» սոցկայքով ծանոթացել է մի աղջկա հետ, մի քանի օր շփվել, որից հետո երեկ հանդիպել է նրան:

Լյովա Պ.-ն հանդիպման թեժ պահին պարզել է, որ դա ոչ թե աղջիկ է, այլ տրանսսեքսուալ, ով Սարյան փողոցի շենքերից մեկում իրենից գումար է վերցրել, պայմանով, որ բողոք չներկայացնի:

Արդեն այսօր՝ հուլիսի 16-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, դարանակալելով Սարյան փողոցի 20/1 շենքի մոտ, այդ շենքի բնակարաններից մեկից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Պողոս Ա.-ին և Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Հայկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք իրենց բնակարանում Լյովա Պ.-ին դանակի սպառնալիքի տակ են պահել և հափշտակել վերջինիս մոտ եղած գումարը:

Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև Լյովա Պ.-ի գումարը:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20