Երևանում 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

- in Սոցիալական
134
erexa

Այսօր հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Նշված հասցե է մեկնել Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Աղաջանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է երեխային:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 27-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 01 MA 909 պետհամարանիշով ավտոմեքենայով վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.-ը վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Թ. և 1957 թ. ծնված Ա. Ե.-երին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20