Զարուհի Փոստանջյանն ինչպես թքում, այնպես էլ՝ թքվում է

- in Ով ով է ..., Պնակալեզներ
210
Zaruhi Postanjyan

Հաց ու պանիր ուտելու ճանապարհին Զարուհի Փոստանջյանն ու յուր ԵԾ-ականներն այսօր հիշել են լրատվամիջոցների հետ հաղորդակցության մասին, բայց քանի որ բռնատիրական ռեժիմի կանոններով են առաջնորդվում ԵԾ-ում ու ժողովրդավարությունն ի՞նչ է նրանց համար, քննադատող լրատվամիջոցներս, բնականաբար, ներկա չէինք, չէին հրավիրել:

ԵԾ-ականները՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, հերթական անգամ գլուխներն են տմբտմբացնում և համոզված են, որ հասարակությունը մարգինալացված է, դատարանները՝ անարդար են, բոլոր կուսակցությունները, բացի ԵԾ-ից Բաղրամյան 26-ի կամակատարներն են, սակայն, պարզվում է, նրանց հույսն ու հենարանն այդ նույն մարգինալացված հանրությունն է, Տարոն Մարգարյանի կյանքը դժողքի վերածելու ճանապարհին դիմում են նույն անարդար դատարաններին, միայն մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ չեն համագործակցում, որովհետև նրանք քվեարկում են այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է ուզում:

Այսպիսի պայմաններում՝ ինքնահակասությունների ու անտեղյակության տիրույթում, ԵԾ-ականները Երևանի քաղաքապետարանի ավագանիում՝ ընդամենը 3 նիստերի արդյունքում, 5-ից մնալով 3-ով ու հեռացած երկու տղամարդկանց, ովքեր չցանկացան Զարուհի Փոստանջյանի հլու կամակատարները լինել, համարում են ոչնչություն, մխտռում են քաղաքականությունն ընդհանրապես, կուսակցական գաղափարախոսություն կոչվածը՝ մասնավորապես:

ԵԾ-ականները՝ Զարուհի Փոստանջյանի խոսքերով, ճանապարհել են Մնացական Պարակշիևին ու Հայկ Պետրոսյանին ու անգամ համոզված են, որ նրանց փոխարինելու են գալու ԵԾ-ական ուրիշներ, սակայն լրագրողների բազմակողմ հարցադրումներից հետո անգամ չկարողացան նշել որևէ իրավական գործողություն դա անելու համար: Եվ դա այն դեպքում, երբ Զարուհի Փոստանջյանը համարվում է երբեմնի փաստաբան, իսկ մյուս բանախոսները՝ նույն կերպ սիրողական մակարդակի կրթության և առողջապահության մասնագետներ: Իրականում ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանն ինչպես թքում, այնպես էլ՝ թքվում է …, իմա՝ կոտորնակին կոտորնակ:

Ժողովրդական առածը փաստում է, թե մի թքիր այն ակունքի մեջ, որտեղից ջուր ես խմել: Զարուհի Փոստանջյանը թքում է նույն Ժառանգության աղբյուրում, որի միջոցով գլուխ է գովում, թե տասը տարի խորհրդարանում պատգամավոր լինելու արդյունքում բազմաթիվ փաստաթղթեր է հավաքել, որ մի լեխկավիկ, աղբի պես լցված կույտ էր, երբ տեղափոխել էին կուսակցության գրասենյակ: Այդուհետ՝ երկու տղամարդիկ թքեցին այն աղբյուրում ու հաց ու պանիր ուտել մաղթեցին ԵԾ-ականներին, թերևս՝ նույն բանն, ինչն իրենց երբենի կուսակցապետուհին է արել ավագանու ընտրության ողջ քարոզարշավի ընթացքում և հիմա, երբ ընդդիմադիրներին, մասնավորապես նաև ժառանգության երբեմնի գործընկերներին ծախված է որակում:

Հիմա ումի՞ց կամ ինչի՞ց է բողոքում Զարուհի Փոստանջյանը, կամ՝ նա պատասխանե՞լ է հարցադրմանը, թե եթե իրենք Սերժ Սարգսյանի նախագիծը չեն, ապա ինչպե՞ս է, որ երեք քաղաքական ուժերով մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, երբ պարզ էր, ըստ օրենքի, որ երեքն էլ դառնալու են ավագանու խմբակցություններ: Ի՞նչ է, Սերժ Սարգսյանի հնարավորություննե՞րն էին սպառվել, թե՝ ըստ Զարուհի Փոստանջյանի, մյուս կուսակցություններից որևէ մեկին չէին կարող մասնակից դարձնել ու իրենց հայհոյող Զարուհի Փոստանջյանին թողնել բորտին:

Հիմա ո՞վ կամ ովքե՞ր են ծախվածներն ու Բաղրամյան 26-ի կամակատարները՝ հռետորական հարցը մնում է օդում կախված ու առանց պատասխանի:

Ընդհանրապես առաջիկա տարիներին ԵԾ-ականներն ինչպե՞ս պետք է ազդեն Երևանի քաղաքապետարանի ու ավագանու ՀՀԿ-ականների կայացրած որոշումների վրա իրենց 3 անդամներով: Պարզ է մեկ բան, որ գործուղվել են քաղաքապետարան այն թվացյալ ժողովրդավարական դարձնելու դերակատարմամբ միայն, այն էլ՝ իրենց ճղճղոցներով ու անհոդաբաշխ նախադասություններով, արտահայտած անմիտք մտքերով ու բառավերջի լ-երի բացակայությամբ ու կանաՆչ բառապաշարներով:

Դրանից ո՛չ երևանցիներիս տրանսպորտի և սոցիալական հարցերը կլուծվեն /հատուկ ենք այսպես նշում, որովհետև թերևս Զարուհի Փոստանջյանի համար տրանսպորտի խնդիրն անգամ սոցիալական չէ, նա էր բազմաթիվ անգամ առանձնացնում դրանք – ՄԻՏՔ/, ո՛չ հանրությունը նրանց երբևէ քաղաքական գործոն կընկալի:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. – Նյութն արդեն հրապարակել էինք, երբ ԵԾ-ական ավագանու պատին տեսանք հայտարարությունը, որ խոսում էր մեր մատնանշած խնդրի մասին.  Զարուհի Փոստանջյանը հրավիրում է ասուլիս իր շուրջ մեկամսյա գործունեությունը ամփոփելու … նպատակով: Հասկացա՛ք, ԻՐ շուրջ, ոչ թե՝ ԵԾ խմբակցության, խմբակցությունն էլ է ինքը, ինքն էլ՝ բնականաբար … Ինչպիսի՜ ճորտատիրական կարգեր են ԵԾ-ում …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20