MIED dat

Հայաստանի կառավարությունը շարունակում է պետական բյուջեից հսկայական միջոցներ վճարել ընդդեմ Հայաստանի վճիռների համար, որոնց մեծ մասը կայացվում են անձանց ապօրինի կալանքի տակ պահելու համար:

Թեև Եվրոպական դատարանը տասնյակ նման վճիռներ է կայացրել ընդդեմ Հայաստանի, մեկ է, հայաստանյան դատարանները շարունակում են առաջին տեղով կալանքը կիրառել որպես խափանման միջոց, շատ դեպքերում պատշաճ կարգով չհիմնավորելով անգամ կալանքի որոշումները:

ՄԻԵԴ-ի կողմից անհիմն կալանքի վերաբերյալ վերջին վճիռը կայացվեց օրերս: «Արմեն Բադալյանը՝ ընդդեմ ՀՀ-ի գործով»: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3․000 եվրո վճարել Արմեն Բադալյանին՝ որպես խախտված իրավունքների փոխհատուցում։ Դատարանը հաստատել է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացուն անհիմն է պահել կալանքի տակ՝ այդպես էլ հստակորեն չպարզաբանելով, թե ինչու վերջինս պետք է անազատության մեջ մնա, և մինչև դատարանի որոշումը ինչու նա չէր կարող գտնվել ազատության մեջ։ Բացի այդ, վճռում մի առանձին մասով եվրոպական դատարանն ընդգծել է, որ «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս և կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելիս, կարծրատիպային ձևակերպումների կիրառումը կարծես թե Հայաստանում տարածված խնդիր է, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է, և որն արդեն իսկ փաստվել է մի շարք գործերով։ Ազգային դատարանները հիմնվել են այն կասկածների վրա, թե Արմեն Բադալյանն ազատության մեջ կարող է թաքնվել, ազդել վկաների վրա կամ էլ խոչընդոտել նախաքննությանը»:

Spread the love