Իրանին մեծ խնդիրներ են սպասվում

- in Միջազգային
119
Iran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է խնդիրներով, եթե Թեհրանը չպահպանի միջուկային ծրագրի հարցով միջազգային հանրության հետ կնքած համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

«Եթե այդ գործարքը չպահպանվի այնպես, ինչպես հարկն է, ապա նրանք կունենան մեծ-մեծ խնդիրներ, ես դա Ձեզ երաշխավորում եմ»,-ընդգծել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օհայոյում կողմնակիցների առջև։

Նրա խոսքով՝ գործարքը չափազանց ձեռնտու էր, այնպես որ Իրանում կարծես «չեն կարողացել հավատալ դրան» և երախտագիտություն են հայտնել Բարաք Օբամայի նախկին վարչակազմին, որը գնացել է այդ համաձայնությանը։

«Նրանք (Իրանը) խիզախություն են հավաքել, դա երկար չի շարունակվի»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Պետդեպը հերթական անգամ հաստատել էր, որ Իրանը պահպանում է միջուկային ծրագրով համաձայնագիրը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20