Լոռու մարզում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ դի

- in Սոցիալական
107
Erkatuxi

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան Փամբակ գյուղի տարածքում գնացքի գծերի վրա կնոջ դի կա:

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն նշված վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր գծերի վրա հայտնաբերել են դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը: Կա 2 վարկած. կամ նա ինքնասպանություն է գործել, կամ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20