Կարգավորման իմիտացիա. Ի՞նչ է պատրաստում ԱՄՆ-ն Ղարաբաղում

- in Վերլուծական
168
usa-spitak-tun

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա գործունեության ընթացքում, հատկապես Քի-Վեսթի 2001 թ. հանդիպումից ու բանակցություններից հետո, ենթադրվում էր խնդրի կարգավորման իմիտացիոն սխեմաների մշակումը:

Այսինքն, բանակցություններն առաջ տանելու փորձերի կողքին իմիտացիան նույնպես առկա էր որպես ռազմական գործողությունները զսպելու տեխնոլոգիաների կարեւոր բաղկացուցիչ:

Ներկայում տարբեր երկրների դեսպանների (Մինսկի խմբի համանախագահների եւ Արեւմուտքի այլ առանցքային պետությունների) հետ զրույցների ժամանակ տարբեր հարցեր են առաջանում ռազմական գործողությունները զսպելու խնդրի կապակցությամբ: Ընդ որում, կարգավորման իմիտացիայի գաղափարն առկա է բավական մանրամասն համատեքստով:

Միջազգային հանրությունը, ներառյալ պատասխանատու երկրներն անկասկած հասկանում են, որ ղարաբաղյան կարգավորումը ներկայիս ձեւաչափով դրական հեռանկար չունի, իսկ այսպես կոչված մադրիդյան սկզբունքներն անիրատեսական են: Այս կապակցությամբ մեծանում է հետաքրքրությունը կարգավորման իմիտացիայի տարբեր հնարավոր սցենարների հանդեպ:

Ժամանակին Ֆրանսիայի դեսպանը մանրամասն հետաքրքրվում էր իմիտացիոն սցենարների մշակման հնարավորություններով, երբ ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը շահագրգռված են «ժամանակ ձգելու» հարցում:

Դեսպանը խոսում էր այն մասին, որ պետք է մի կողմ դնել կարգավորում հասկացությունը եւ զբաղվել կոնկրետ խնդիրներով, կապված բնակչության կենսագործունեության ակտուալ խնդիրների լուծման հետ:

Ներկայում Մինսկի խումբը չունի մշակված սցենարներ, սակայն նշաններ կան, որ հնարավոր է առաջանա հնարավորություն, որ հակամարտության կողմերը կարող են հանգել իմիտացիայի պայմանների մշակմանը, նախեւառաջ՝ նախատեսված հանրային սպառման համար:

Հայաստանի ու միջնորդ պետությունների միջեւ որոշակի պայմանավորվածությունների դեպքում այդ սցենարը կարող է մշակվել առանց Ադրբեջանի անմիջական մասնակցության:

Լավագույն սցենարը կարող էր դառնալ երկկողմ պայմանավորվածությունն ու փոխադարձ շահագրգռությունը կարգավորման իմիտացիայի հարցում:

Քաղաքական վակածներն ու ենթադրությունները չեն հնանում, եթե մերժված չեն: Այլ հարց է, որ քաղաքական վարկածները նախատեսված են քաղաքական դասի կամ նրանց համար, ովքեր ընդունակ են ընկալել դրանք: Նրանց, ովքեր հայտնվել են ոչ ֆորմալ քաղաքականությունից դուրս, ավելի շուտ պետք է էպոտաժ, քան քաղաքական վերլուծություն:

Խիստ քրեականացված հասարակության մեջ ընդհանրապես անիմաստ է խոսել քաղաքական վերլուծության մասին:

Ժամանակակից հայ հանրության մտածելակերպը իդեալական համապատասխանում է այն էկզիստենցիալ-սադրանքային ոճին, որը պաշտոնապես «ընդունել» է Մինսկի խումբը այսպես կոչված կարգավորման գործընթացը ձգելու հարցում:

Մինսկի խումբը երեք տերությունների, որոնք համարվում են աշխարհքաղաքական մրցակցության երեք բեւեռները, համագործակցության կարեւոր, բայց առայժմ չիմաստավորված փորձ է: Մինսկի խումբը կուտակել է տարածաշրջանային խնդիրների դիֆերենցված մոտեցումների բավականաչափ փորձ այն պայմաններում, երբ բոլոր երեք գործընկերներն ունեն նշանակալի շահեր, չեն ցանկանում զիջել միմյանց ռազմավարական հարցերում, սակայն պատրաստ են համագործակցության ու փոխըմբռնման տարածաշրջանի առանձին խնդիրներով:

Այսինքն, Կովկասյան-կասպյան տարածաշրջանում սկզբունքային, մրցակցային ռազմավարությունների պայմաններում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան (որը փորձում է արտահայտել համաեվրոպական դիրքորոշումը) շահագրգռված են ռազմական հակամարտությունների վերսկսումը զսպելու եւ մարելու հարցում:

Իհարկե, կոռեկտ չէ որպես արտաքին շահագրգիռ կողմեր ներկայացնել միայն Մինսկի խմբի երեք համանախագահներին, քանի որ այդ գործընթացում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում Մեծ Բրիտանիան, բավական ակտիվ է Թուրքիան, բայց մշակումների ու համաձայնեցումների գործընթացում արձանագրված են համաշխարհային քաղաքականության երեք բեւեռների դիրքորոշումները:

Մրցակցության ու համաձայնեցման ճկուն համատեղման այս մարտավարությունը նոր ու ինքնատիպ բան չէ համաշխարհային քաղաքականության մեջ, սակայն Հարավային Կովկասում այս ոճը լայն փորձագիտական հանրության համար առայժմ ֆանտաստիկ վարկած է թվում:

Ակտուալ իշխանության սուբյեկտների համար այս դիտարկումներն ընդհանրապես ավելորդ շքեղություն են, ժամանակ առ ժամանակ նույնիսկ առաջանում է ոչ հրապարակային քաղաքականության «զուգահեռ իրականության» ու իմպերատիվների գոյության զգացողություն:

Նախկինում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ֆունկցիոներ Մեթյու Բրայզան ժամանակին ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր սխեմայի մշուշոտ ակնարկներ արեց:

Սակայն, հարմարվելով դիվանագիտական պասաժների խորհրդավորությանը, կարելի է վստահ լինել, որ իրականում առաջարկվում է «պատճեն» կարգավորման սխեմայից, որն իբր մշակել է տխրահռչակ Միջազգային ճգնաժամային խումբը:

Այսինքն, առաջարկվում էր ոչ թե հասնել որոշակի արդյունքների, այլ նոր իրավիճակ ստեղծել, երբ Ադրբեջանը, ստանալով իր ագրեսիայի հետեւանքով կորցրածը, չէր կարող որեւէ պահանջ դնել առաջիկա երկու տասնամյակների ընթացքում, այսինքն՝ մինչեւ նավթի արդյունահանման «սակրալ» փուլի ավարտը:

Այս նոր-հին սխեման առաջին արարի ժամանակ ենթադրում էր ԱՄՆ բավական ուժեղ ճնշումը հակամարտության կողմերի, գլխավորապես Հայաստանի վրա: Բրիտանական կառավարության հովանու ներքո ստեղծված նախագծողների կոնսորցիումը նախքան Ռամբույեի թատրոնը հասկացել էր, որ հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ չկային նախանշաններ, որ Վաշինգտոնը պատրաստվում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:

ԱՄՆ վարչակազմը հաջողությամբ տապալել է եվրոպական քաղաքական նախաձեռնությունները եւ ներկայում փորձում է ցույց տալ իր հնարավորություններն այդ ուղղությամբ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20