Հայաստանում հնարավոր չէ ձևավորել իրական այլընտրանք՝  առանց հստակ արտաքին կողմնորոշման

- in Վերլուծական
151
USA

ԱՄՆ Կոնգրեսը 410 կողմ և 6 դեմ ձայներով ընդունել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձև:

Օրինագծում նշված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կոչ անի Ռուսաստանին զորքերը դուրս բերել Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և սահմանների վերահսկողությունը վերադարձնի այդ երկրներին:

ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: Նոր օրինագծում բաժին կա՝ նվիրված «Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցությանը դիմակայելու» խնդրին:

Կոնգրեսը հաստատել է նաև 2018 ու 2019 ֆինանսական տարիներին «Ռուսական ազդեցությանը դիմակայելու հիմնադրամի» ֆինանսավորումը 250 միլիոն դոլարի չափով:

Արդյոք Հայաստանը այն երկրների թվո՞ւմ է, որտեղ ԱՄՆ-ը ստուգելու է Ռուսաստանի ազդեցությունն ընտրությունների վրա: Տեսականորեն՝ այո,  գործնականում՝ ոչ,  որովհետև,  ինչքան էլ պարադոքսալ հնչի,  Ռուսաստանն այսօր,  մեծ հաշվով,  Հայաստանի ընտրական գործընթացի վրա ազդելու անհրաժեշտություն չունի. Մոսկվան Հայաստանում այդ հարցը գլոբալ լուծել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին,  որից հետո Հայաստանում ձևավորվել է խիստ վերահսկելի քաղաքական համակարգ,  որը ոչ միայն հլու-հնազանդ կատարում է Մոսկվայի հանձնարարությունները,  այլև հաճախ հենց ինքն է իր ծառայություններն առաջարկում Կրեմլին:

 

Այսինքն՝  Հայաստանում Մոսկվայի ազդեցությունը տոտալ է, որը չի սահմանափակվում ընտրական գործընթացով,  ավելի ճիշտ՝ ընտրություններում արտացոլվում են հայ-ռուսական վասալային հարաբերությունների հետևանքները, և եթե նույնիսկ սահմանափակ քաղաքական ուժեր ընդվզում են դրանց դեմ,  ապա այն սահմանափակվում է բացառապես ներքաղաքական դիսկուրսով:

Եթե Վաշինգտոնը ցանկանում է մեղմել ռուսական դեստրուկտիվ ազդեցությունը Հայաստանում,  ապա պետք է նպաստի «Հոկտեմբերի 27»-ով հաստատված հայ-ռուսական հարաբերությունների և դրանից ածանցյալ Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյի վերանայմանը:

Մյուս կողմից՝ անիմաստ է այս հարցում ակնկալել ամերիկյան աջակցություն,  եթե Հայաստանում ձևավորված չէ ընդդիմություն,  որի օրակարգային հիմնական հարցը Հայաստանի ապագաղութացումն է։ Հայաստանի կողմնորոշված հասարակությունը հենց սա է ակնկալում «Ելք» դաշինքից: Հայաստանում հնարավոր չէ ձևավորել իրական այլընտրանք՝  առանց հստակ արտաքին կողմնորոշման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20