Հայաստանում ֆորմալ իշխանությունը երբեք այսքան ոչնչացված ու հեղինակազրկված չի եղել

- in Վերլուծական
137
Gasparyan serj

Այսօր իրավապահ մարմինները հայտնել են, որ բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:

Պատկան մարմինների պրոֆեսիոնալիզմը գնահատելի է, սակայն առաջիկայում նրանք քիթ սրբելու ժամանակ չեն ունենալու, որովհետև վերադասավորումների ենթարկվող իշխանությունն իրենից ներկայացնում է մի համակարգ, որում սերտաճած են պետական, բիզնես և քրեական սեգմենտները: Մինչ իշխանության վերնախավն ուրվագծում է իր ապագա ֆասադը, համակարգի խորքերում դաժան պայքար է ընթանում ազդեցության ոլորտների համար:

 

Հայաստանում ֆորմալ իշխանությունը երբեք այսքան ոչնչացված ու հեղինակազրկված չի եղել՝ ինչքան այսօր: Գուցե պարադոքսալ է, բայց առանց համակարգային ստատուս-քվոյի փոփոխության, Սերժ Սարգսյանի հեռացումն ավելի է հեղինակազրկելու իշխանությունը, որովհետև այսօրվա էլիտայում նրան փոխարինող հեղինակավոր գործիչ պարզապես չկա: Հենց անորոշությունն էլ լարվածություն է ծնել իշխանության ներսում և նրան սերտաճած քրեական միջավայրում:

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ Ակնհայտ է, որ անծանոթ հանցագործը կամ հանցագործները տեղեկացված են նրա բացակայության մասին և տեղի ունեցածը, թերևս, նախազգուշացում է:

 

Արթուր Հարությունյանը ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռքն» ու «Պալաչը», սակայն հիմա օլիգարխի հետ ունի թշնամական հարաբերություններ: Ըստ ամենայնի՝ ինչ-որ մարդիկ Հարությունյանին կանչում են նոր «ծառայության» կամ «հորդորում» են խառնակ ժամանակներում մոռանալ Հայաստան բերող ճանապարհը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20