Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև 2021 թվականը

- in Ընտրություններ
42
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու արտերկրում ծառայող գերմանացի զինվորականներին։

Այցելությունների արգելքի դեպքում Գերմանիան զինվորականներին դուրս բերելու իրավունք ունի՝ գրում է TASS գործակալությունը։

«Կոնիայի ավիաբազայի հարցով գործում են նույն կանոնները, ինչ և Ինջիրլիքի դեպքում»,- ասել է Մերկելը։

Կանցլերը նշել է սակայն, որ Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող լիովին վերահսկել ճակատագիրը, սակայն ինքը մտադիր է անել այնպես, ինչպես ասել է ժողովրդին։

Աշնանը Բունդեսթագի ընտրություններում իր՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն բլոկի հաղթանակի դեպքում Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչ 2021 թվականը։ Այս մասին նա ասել է ARD հեռուստաալիքի եթերում։

Տարեսկզբին Մերկելը դարձել էր բլոկից կանցլերի միակ թեկնածուն։ Բլոկի հաղթանակի դեպքում նա կանցլեր կդառնա չորրորդ անգամ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20