ՌԴ մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է Ստալինի մասին ֆիլմը

- in Մշակույթ
162
Brnutyun

Մոսկվայի արվարձաններում ընթանում են T-34 տանկի նախագծող Միխայիլ Կոշկինի մասին արկածային ֆիլմի նկարահանումներ: Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը լինելու է Իոսիֆ Ստալինը:

«Ստալինը մեզ համար ժողովրդակալ է վիթխարի մի երկրի, որը կարող է իրեն թույլ տալ կառուցել հսկա տանկեր, գնացքներ: Երջանիկ մարդկանց երկիր», ասում է ֆիլմի ռեժիսյոր Կիմ Դրուժինինը:

Ֆիլմի բյուջեի ծավալների մասին չի խոսվում, սակայն այն ֆինանսավորում է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը: «Պետությունը շատ է օգնում, եւ ցանկանում է, որ այդպիսի ֆիլմ լինի», ասում է ռեժիսորը:

Սակայն բոլորը չէ, որ նույն կարծիքին են: «Նախեւառաջ, այդ ֆիլմում պատմական ճշմարտություն չի լինի: Նման ֆիլմ ֆինասավորելը ոչ այլ ինչ է քան պրոսովետական եւ պրոստալինյան կենացների, լեգենդների եւ միֆերի սատարում»,- ասում է պատմաբան Նիկիտա Պետրովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20