Ռեյգանի խորհրդական. Հիմարների և պատերազմական հանցագործների կառավարություն

- in Միջազգային
105
usa-spitak-tun

Քաղաքագետ, տնտեսագետ, նախկինում ԱՄՆ նախագահ Ռեյգանի խորհրդական Փոլ Քրեյգ Ռոբերթսի հոդվածը ԱՄՆ-ի վարչակազմի վերաբերյալ:

Ամերիկացի լինելը ամոթալի է դարձել:

Մեր երկիրն ունի պատերազմական հանցագործ` 4 անընդմեջ նախագահ:

Քլինթոն` երկու ռազմական հարձակում Սերբիայի վրա, նա պատվիրեց ՆԱՏՕ-ին ռմբակոծել նախկին Հարավսլավիան երկու անգամ` 1995-ին և 1999-ին:

Այնպես որ, Բիլ Քլինթոնի խղճին է երկու պատերազմական հանցագործություն:

Բուշ` ներխուժում Աֆղանստան և Իրաք, օդային հարվածներ Պակիստանում և Եմենում. 4 պատերազմական հանցագործություն:

Օբաման ՆԱՏՕ-ն օգտագործեց Լիբիան ոչնչացնելու համար և վարձկաններ ուղարկեց Սիրիան ոչնչացնելու` 2 պատերազմական հանցագործություն:

Թրամփը հարվածեց Սիրիային, դառնալով պատերազմական հանցագործ իր կառավարման հենց սկզբից:

Վաշինգտոնի` եվրոպական, կանադական և ավստրալական վասալների հետ միասին, այդ պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավված է եղել նաև ՄԱԿ-ը:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի ու Կանադայի հետ միասին, պատերազմական հանցագործությունների դատարանի առաջ պետք է կանգնի նաև ՄԱԿ-ը:

Արևմտյան քաղաքակրթությունը, եթե դա, առհասարակ, քաղաքակրթություն կարելի է անվանել, հանդիսանում է մարդկության պատմության պատերազմական հանցագործությունների մեծագույն  գործող անձ:

Մի շարք այլ հանցագործություններ` Սոմալին, Օբամայի հրահրած հեղաշրջումները  Հոնդուրասում և Ուկրաինայում, Վաշինգտոնի շարունակական փորձերը` տապալելու  Վենեսուելայի, Էկվադորի, Բոլիվիայի կառավարությունները: Վաշինգտոնը ցանկանում է տապալել Էկվադորը, որպեսզի խոշտանգի Ջուլիան Ասանժին` աշխարհի առաջատար դեմոկրատին:

ԱՄՆ-ի 4 նախագահների իրականացրած այս պատերազմական հանցագործությունները միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել: Միլիոնավոր ընչազուրկ փախստականներ են ժամանել Եվրոպա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա` իրենց հետ խնդիրներ բերելով:

Ո՞րն է պատճառը այս բռնությունների: Չգիտենք: Մեզ ստեր են փչում.

Սադամ Հուսեյնի «զանգվածային ոչնչացման զենքը», որ ԱՄՆ կառավարությունը որպես բացարձակ ճշմարտություն էր ներկայացնում, ըստ էության, գոյություն չի ունեցել:

«Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը» ակնհայտ, բացահայտ սուտ էր: «Իրանական միջուկային զենքը»` ևս մեկ ճչացող սուտ:

Իսկ Քադաֆիի վերաբերյալ ստերն այնքան անհեթեթ են, որ անիմաստ է կրկնել:

Ի՞նչ ստեր էին օգտագործվում արդարացնելու ռմբակոծությունները Պակիստանում և Եմենում: Ոչ մի ամերիկացի չգիտի և ոչ մի ամերիկացու պետքն էլ չէ: Ինչո՞ւ ԱՄՆ-ն բռնություններ իրագործեց Սոմալիում: Կրկին` ոչ մի ամերիկացի չգիտի և ոչ էլ հոգ է տանում: Գուցե հիմարներն ինչ-որ ֆի՞լմ էին դիտել:

Բռնություն` հաճույքի համար: Դա այն է, ինչ Ամերիկան ​​է դարձել:

Բռնությունը` Ամերիկան է: Ամերիկան բռնություն է: Տկարամիտ լիբերալները մեղադրում են զենք ունեցողներին, սակայն բռնության աղբյուրը միշտ էլ կառավարությունն է: Ահա թե ինչու մեր հիմնադիր-հայրերը թույլատրեցին մեզ Երկրորդ փոփոխությունը (ԱՄՆ-ի Սահմանադրությամբ թույլատրվեց զենք կրել` խմբ.):

Զենք կրողները չէին, որ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեցին ութ երկիր, այլ հարկատուների հաշվին զինված ԱՄՆ կառավարությունն է, որ  բռնություն է գործում:

Ամերիկայի մղումը` բռնություն գործելու, Վաշինգտոնի հիմարներին հակադրում է այն մարդկանց, ովքեր կարող են պատասխանել այդ բռնությանը` ռուսներին ու չինացիներին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

Տկարամիտ Քլինթոնից սկսած, ԱՄՆ-ի յուրաքանչյուր կառավարություն խախտել է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, որոնք միտված էին լարվածությունը թուլացնելուն և միջուկային պատերազմի հավանականությունը նվազեցնելուն:

Վաշինգտոնը ստով բացատրեց իր  ագրեսիվ գործողությունները Ռուսաստանի հանդեպ, այն է`  Ռուսաստանի սահմանին հակահրթիռային պաշտպանության համակարգերն անհրաժեշտ են Եվրոպան իրանական (գոյություն չունեցող) միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար:

Օբամայի վարչակարգը ոչ միայն շարունակեց ստել, այլ նաև կեղծ մեղադրանքներ ներկայացրեց Ռուսաստանի և ՌԴ նախագահի դեմ` սրելու լարվածությունը միջուկային տերությունների միջև ի հակադրություն Ռոնալդ Ռեյգանի քաղաքականության: Այսքանից հետո էլ տկարամիտ լիբերալները դեռ սիրում են Օբամային և ատում Ռեյգանին:

Գիտեի՞ք արդյոք, թե Ռուսաստանը այնքան ուժեղ է, և Կենտրոնական հետախուզական վարչությունն այնքան թույլ ու անկարող, որ Ռուսաստանը կարող է ազդել ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա:

Կամ, անշուշտ, առնվազն մի հազար անգամ լսել եք, թե Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա (Վաշինգտոնի խամաճիկը  դեռ նստած է Կիևում): Հիմարին էլ պարզ է` եթե Ռուսաստանը ներխուժեր Ուկրաինա, այդ երկիրն այլևս գոյություն չէր ունենա:

Ռուսաստանի նախագահը, ով, ըստ միջազգային հարցումների համարվում է ամենահարգված առաջնորդն աշխարհում, Հիլարի Քլինթոնի համար «նոր Հիտլեր է»:

Գիտե՞ք արդյոք, որ Պուտինը «մաֆիայի դոն է, ավազակ, գործակալական ցանցի մի  կենտրոնական մորմ»` ըստ ԱՄՆ-ի կառավարության անդամների, ովքեր այնքան հիմար են, որ նույնիսկ իրենց սեփական անունները չեն կարողանում գրել առանց ուղղագրական սխալների:

Երբ Պուտինը ռուսական զինուժ ուղարկեց  ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերապատրաստված և մատակարարված վրացական բանակի դեմ, որին Վաշինգտոնը ուղարկել էր հարձակվելու Հարավային Օսեթիայի վրա, ռուսական բանակը գրավեց  Վրաստանը հինգ ժամից: Սակայն… հետ քաշվեց` դեգեներատներին մի լավ դաս տալով:

Եթե ​​Պուտինը ցանկանում էր վերաձևել ռուսական կայսրությանը, ապա ինչո՞ւ չպահեց Վրաստանը` Ռուսաստանի 300 տարվա մարզը, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց: Վաշինգտոնն անզոր կլիներ ինչ-որ բան անել, եթե Պուտինը հայտարարեր, թե Վրաստանը կրկին Ռուսաստանի մաս է:

Հիմա մենք ունենք թրամփյան տխրահռչակ ԿՀՎ տնօրեն` Մայք Պոմպեո,  թերեւս, ամենահիմար մարդն Ամերիկայում, ծայրաստիճան հիմար մեկը:

Այս ապուշը մեղադրում է Ջուլիան Ասանժին դիկտատորների հետ համագործակցելու մեջ, իբր Ռուսաստանի օգնությամբ նա խարխլում ամերիկյան հեգեմոնիայի անվտանգությունը: Եվ դա այն պատճառով, որ WikiLeaks-ը նյութեր է հրապարակել պաշտոնական աղբյուրներից, որոնք բացահայտում են ԱՄՆ կառավարության հանցավոր գործունեությունը:

WikiLeaks-ը չի գողանում, նրանք փաստաթղթերը ստանում են տեղեկատուներից, ովքեր այլևս հոգնել են հանդուրժել ԱՄՆ կառավարության անբարոյությունն ու սուտը:

Ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ կարող է աշխարհը անել, եթե մենք ունենք այնպիսի լիակատար ապուշներ, ինչպիսիք են ԿՀՎ-ի տնօրենը, ԱՄՆ նախագահը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պաշտպանության նախարարը, պետքարտուղարը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը, ՄԱԿ-ի, New York Times-ի, Washington Post-ի, CNN-ի, NPR-ի, MSNBC-ի խմբագիրները:

Հիմարը հիմարի պես է գործում: Չինաստանի կառավարությունը հայտարարել է, թե հիմար  ամերիկացիները կարող էին հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա ցանկացած պահի: Հիմա ԱՄՆ մի մեծ նավատորմ շարժվում է դեպի Հյուսիսային Կորեա:
Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունի, նրա մեկ միջուկային զենքը կարող է փոշիացնել ԱՄՆ-ի ամբողջ նավատորմը:

Ինչո՞ւ է Վաշինգտոնը հրահրում դա: Միակ հնարավոր պատասխանն է` հիմարություն:

Հյուսիսային Կորեան չի խանգարում որևէ մեկին. Ինչո՞ւ է Վաշինգտոնն ընտրել Հյուսիսային Կորեան: Արդյոք Վաշինգտոնը ցանկանում է պատերազմ Չինաստանի հե՞տ:
Մի՞թե նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն կարող պատերազմել Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի դեմ, առանց վտանգավոր հետևանքների: Նրանք կատարյալ հիմարնե՞ր են:

Չինաստանը և Ռուսաստանն ի վիճակի են ոչնչացնել ԱՄՆ-ն: Միասին նրանք կարող են Հյուսիսային Ամերիկան իսպառ անբնակելի դարձնել` մինչև ժամանակների ավարտ:

Ինչո՞ւ են վաշինգտոնյան ապուշները հրահրում միջուկային հզոր պետություններին:

Պատասխան` Վաշինգտոնը իրականությունից հեռու մի խումբ ապուշների հավաքածու է, նրանք նույնիսկ հիմարից էլ հիմար են:

Երբ «Սատանա-2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը  Վաշինգտոն կհասնի, տհասների ամենամեծ խումբը կդադարի գոյություն ունենալ:

Աշխարհը թեթևացած շունչ կքաշի:

PaulCraigRoberts.org

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20