Ռուսաստանի երկդիմի պահվածքը

- in Կարծիք
89
Putin Aliev

Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին ԱԳՆ մակարդակով հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ադրբեջանի իշխանությունից դադարեցնել խտրական վերաբերմունքը Ադրբեջան ժամանող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ:

Խնդիրն առկա է վաղուց, և Ադրբեջանը ոչ միայն արգելում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք, այլև կա նույնիսկ ձերբակալման փաստ, օրինակ՝ Մարատ Ուելդանովի դեպքում, որն ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, և որին մեղադրում են լրտեսության համար, ու նա գտնվում է Ադրբեջանի բանտում:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման հերթական ակտի ֆոնին: Ադրբեջանը, կիրառելով ՏՌ-107 հրթիռային կայաններ, ապրիլյան պատերազմից ի վեր առաջին անգամ հրթիռակոծել է հայկական դիրքերը և ստացել պատասխան իր կրակակետի ոչնչացման տեսքով: Ընդ որում, կրակակետը ադրբեջանցիները, ինչպես հաճախ, տեղակայում են բնակավայրերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում: Սակայն այս անգամ հայկական կողմը կանգ չի առել այդ արգելապատնեշի առաջ և հասցրել է պատժիչ հակահարված Բաքվին, որի հետևանքով ադրբեջանական կողմը հայտարարում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին:

Ահա այդ իրավիճակում տարածվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որը կարծես թե ըստ էության որևէ ուղղակի առնչություն չունի սահմանային լարվածության հետ, սակայն հատկանշական է, որ տեղի է ունենում գրեթե զուգահեռ: Սա գործնականում Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում է Բաքվի հանդեպ, այսպես ասած, տհաճ վերաբերմունքի և, անկախ ուղղակի կամ անուղղակի կապից, տարածվում է նաև սահմանին Բաքվի գործողությունների վրա:

Սակայն բանն այն է, որ մյուս կողմից էլ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Այսինքն՝ տեսնում ենք մտրակ և կարկանդակ, ընդ որում՝ հարց է, թե իրականում որքանով է իրական մտրակը, որովհետև Բաքուն ստանում է դժգոհություն հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության հարցում, մինչդեռ նրա ստացած սպառազինությունն իրականում շատ ավելի ռեալ քաղաքական աջակցության գործոն է այդ դժգոհության ֆոնին:

Այդպիսով, ընդհանուր առմամբ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի անհասկանալի և հակասական քաղաքականության, երբ մի կողմից՝ Բաքուն նախատինք է ստանում սահմանային հերթական լարումն առաջացնելուն զուգահեռ, մյուս կողմից՝ ստանում է սպառազինություն և ըստ այդմ՝ քաղաքական աջակցություն:

Ռուսաստանի այս երկդիմի պահվածքը, իհարկե, միշտ էլ եղել է բնորոշ այդ երկրի քաղաքականությանը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդ պետության մասին է, և ըստ այդմ շատ ավելի նախընտրելի է պարզապես չեզոքությունը, քան մտրակի և կարկանդակի հակասական քաղաքականությունը, երբ մտրակը ավելի շուտ թողնում է ընդամենը կարկանդակի մատուցման փաստը աղաղակող չդարձնելու համար արվող քայլի տպավորություն:

Նվազագույնը Մոսկվան պարզապես անորոշության մեջ է, երբ ապրիլյան պատերազմից հետո հայկական հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցած ՌԴ հանդեպ վերաբերմունքի միֆազերծման բեկումը դրել է կարճաժամկետ մարտավարական փոփոխությունների և կաշկանդումների մեջ՝ ստիպելով զուսպ լինել Ադրբեջանի հարցում, մյուս կողմից, սակայն, սեղմում է երկարաժամկետ ռազմավարությունը, որի հարցում փոփոխության գնալու ՌԴ հակվածությունն առայժմ տեսանելի չէ:

Եվ այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կփոխի վաղը կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Առավել ևս, որ ուշագրավ է սահմանային լարվածությունը հենց դրանից առաջ:

Շատերը արձանագրում են, որ Ադրբեջանը լարվածության գնացել է արտգործնախարարների հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, բայց, մեղմ ասած, շատ ավելի մոտ է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգից, ի դեպ, Կովկասի և Ղարաբաղյան հարցը բացակայում էր, ինչը չի կարող լավ լուր լինել Ադրբեջանի համար, և Բաքուն ըստ երևույթին փորձեց լուր տալ իր մասին Թրամփին ու Պուտինին:

Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին ԱԳՆ մակարդակով հայտարարություն է տարածել, որով պահանջում է Ադրբեջանի իշխանությունից դադարեցնել խտրական վերաբերմունքը Ադրբեջան ժամանող ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Խնդիրն առկա է վաղուց, և Ադրբեջանը ոչ միայն արգելում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք, այլև կա նույնիսկ ձերբակալման փաստ, օրինակ՝ Մարատ Ուելդանովի դեպքում, որն ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, և որին մեղադրում են լրտեսության համար, ու նա գտնվում է Ադրբեջանի բանտում: Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ այդ հայտարարությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության բռնկման հերթական ակտի ֆոնին: Ադրբեջանը, կիրառելով ՏՌ-107 հրթիռային կայաններ, ապրիլյան պատերազմից ի վեր առաջին անգամ հրթիռակոծել է հայկական դիրքերը և ստացել պատասխան իր կրակակետի ոչնչացման տեսքով: Ընդ որում, կրակակետը ադրբեջանցիները, ինչպես հաճախ, տեղակայում են բնակավայրերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում: Սակայն այս անգամ հայկական կողմը կանգ չի առել այդ արգելապատնեշի առաջ և հասցրել է պատժիչ հակահարված Բաքվին, որի հետևանքով ադրբեջանական կողմը հայտարարում է խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Ահա այդ իրավիճակում տարածվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որը կարծես թե ըստ էության որևէ ուղղակի առնչություն չունի սահմանային լարվածության հետ, սակայն հատկանշական է, որ տեղի է ունենում գրեթե զուգահեռ: Սա գործնականում Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում է Բաքվի հանդեպ, այսպես ասած, տհաճ վերաբերմունքի և, անկախ ուղղակի կամ անուղղակի կապից, տարածվում է նաև սահմանին Բաքվի գործողությունների վրա:

Սակայն բանն այն է, որ մյուս կողմից էլ՝ Մոսկվան շարունակում է մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու: Այսինքն՝ տեսնում ենք մտրակ և կարկանդակ, ընդ որում՝ հարց է, թե իրականում որքանով է իրական մտրակը, որովհետև Բաքուն ստանում է դժգոհություն հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականության հարցում, մինչդեռ նրա ստացած սպառազինությունն իրականում շատ ավելի ռեալ քաղաքական աջակցության գործոն է այդ դժգոհության ֆոնին: Այդպիսով, ընդհանուր առմամբ մենք ականատես ենք լինում Ռուսաստանի անհասկանալի և հակասական քաղաքականության, երբ մի կողմից՝ Բաքուն նախատինք է ստանում սահմանային հերթական լարումն առաջացնելուն զուգահեռ, մյուս կողմից՝ ստանում է սպառազինություն և ըստ այդմ՝ քաղաքական աջակցություն:

Ռուսաստանի այս երկդիմի պահվածքը, իհարկե, միշտ էլ եղել է բնորոշ այդ երկրի քաղաքականությանը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդ պետության մասին է, և ըստ այդմ շատ ավելի նախընտրելի է պարզապես չեզոքությունը, քան մտրակի և կարկանդակի հակասական քաղաքականությունը, երբ մտրակը ավելի շուտ թողնում է ընդամենը կարկանդակի մատուցման փաստը աղաղակող չդարձնելու համար արվող քայլի տպավորություն: Նվազագույնը Մոսկվան պարզապես անորոշության մեջ է, երբ ապրիլյան պատերազմից հետո հայկական հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցած ՌԴ հանդեպ վերաբերմունքի միֆազերծման բեկումը դրել է կարճաժամկետ մարտավարական փոփոխությունների և կաշկանդումների մեջ՝ ստիպելով զուսպ լինել Ադրբեջանի հարցում, մյուս կողմից, սակայն, սեղմում է երկարաժամկետ ռազմավարությունը, որի հարցում փոփոխության գնալու ՌԴ հակվածությունն առայժմ տեսանելի չէ: Եվ այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կփոխի վաղը կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Առավել ևս, որ ուշագրավ է սահմանային լարվածությունը հենց դրանից առաջ: Շատերը արձանագրում են, որ Ադրբեջանը լարվածության գնացել է արտգործնախարարների հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, բայց, մեղմ ասած, շատ ավելի մոտ է Թրամփ-Պուտին հանդիպումը, որի օրակարգից, ի դեպ, Կովկասի և Ղարաբաղյան հարցը բացակայում էր, ինչը չի կարող լավ լուր լինել Ադրբեջանի համար, և Բաքուն ըստ երևույթին փորձեց լուր տալ իր մասին Թրամփին ու Պուտինին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20